top of page

PR դպրոցը հայտարարում է ընդունելություն

Updated: Sep 17, 2021

PR դպրոցը հայտարարում է 2021 թ.-ի 2-րդ հոսքի ընդունելություն

PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ:

PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝

• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,

• Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,

• ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,

• կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:


PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:

Դասընթացների տևողությունը՝

• 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):


Հանդիպումները կազմակերպվում են հինգշաբթի օրերին, Ժամը՝ 12:00 -14:00։

Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ:

Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:


PR դպրոցի ընդունելության հայտը կարող եք լրացնել մինչև սեպտեմբերի 19-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:



Հարգանքով՝ Հայկական Փի Ար ասոցիացիա

Comments

Couldn’t Load Comments
It looks like there was a technical problem. Try reconnecting or refreshing the page.
PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page