top of page

Eventiada Awards 2025 միջազգային մրցանակաբաշխությունը հայտեր է ընդունում հայերենով

  • Aug 26, 2025
  • 2 min read

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործընկեր Eventiada Awards 2025-ը շարունակում է հայտերի ընդունումը՝ այս տարի աշխարհի բոլոր լեզուներով։ Eventiada Awards-ը հաղորդակցության ոլորտի ամենամեծ մրցանակաբաշխությունն է, որը որևէ սահմանափակում չի դնում լեզվի առումով։ Մրցույթին կարող են մասնակցել նախագծեր, որոնք իրականացվել են 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 31-ը, անկախ աշխարհագրությունից։ Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ և հայտերը ներկայացնել ավելի քանի 40 անվանակարգերում մրցանակաբաշխության պաշտոնական կայքում՝ www.eventiada.com։


🔹 Մրցանակաբաշխության ձևաչափը

Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 14-րդ անգամ և կպարգևատրի լավագույն հաղորդակցական նախագծերը հետևյալ ուղղություններով․

  • Գովազդ և մարքեթինգային հաղորդակցություններ,

  • Կորպորատիվ և բիզնես հաղորդակցություններ,

  • Կայուն զարգացում,

  • Անհատական և երիտասարդական անվանակարգեր։

Լավագույն աշխատանքները կընտրվեն փորձագիտական խորհրդի և միջազգային ժյուրիի կողմից, որտեղ ներգրավված կլինի նաև արհեստական բանականություն։ Ի դեպ, Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը ևս ժյուրիի կազմում է։


🔹 Միջազգային նշանակություն

2011 թվականին հիմնադրված Eventiada Awards միջազգային մրցանակաբաշխությունը համարվում է հաղորդակցության ոլորտի զարգացման ամենակարևոր հարթակներից մեկը։ Այն խրախուսում է տաղանդավոր մասնագետներին և նպաստում նորարարական մոտեցումների տարածմանը։ 14 տարվա ընթացքում մրցույթին ներկայացվել է մոտ 9000 հայտ 23 երկրից։


2025 թվականին մրցանակաբաշխությունն առաջին անգամ կընդունի հայտեր աշխարհի բոլոր լեզուներով։ Սա հնարավորություն է տալիս մասնակիցներին կենտրոնանալ բուն նախագծի որակի վրա՝ առանց լեզվական խոչընդոտների։


🔹 Նորամուծություններ

Այս տարվա նորամուծություններից է նաև տարածաշրջանային Գրան Պրի համակարգի ներդրումը, որը թույլ կտա յուրաքանչյուր տարածաշրջանում ճանաչել լավագույն ստեղծագործական և արդյունավետ նախագծերը։

Նախատեսվում է նաև մոդուլային գների համակարգ, իսկ գործընկեր ասոցիացիաների անդամները կստանան հատուկ զեղչեր։


🔹 Գրաֆիկ

Մարտ 2025 – հայտերի ընդունման մեկնարկ

30 սեպտեմբեր 2025 – հայտերի ընդունման ավարտ

1-15 հոկտեմբեր 2025 – փորձագիտական խորհրդի քվեարկություն, shortlist

16-30 հոկտեմբեր 2025 – ժյուրիի քվեարկություն, հաղթողների որոշում

25 նոյեմբեր 2025 – մրցանակաբաշխության պաշտոնական արարողություն


🔹 Գործընկեր կազմակերպություններ

Eventiada Awards-ը կազմակերպում է «Орта» ընկերությունը՝ համագործակցելով Հայկական PR Ասոցիացիայի (ArmPR.org), Մենեջերների ասոցիացիայի (Ռուսաստան), АКАР (Ռուսաստան), Ուզբեկստանի մարքեթինգային ասոցիացիայի, Բելառուսի հաղորդակցային և մարքեթինգային գործակալությունների ասոցիացիայի, Մոլդովայի գովազդային գործակալությունների ասոցիացիայի, ինչպես նաև ոլորտի այլ մասնագիտական միավորումների հետ։

Մրցանակաբաշխության ինֆորմացիոն գործընկերներն են՝ ТАСС, News.ru, АиФ։

Comments


PR association

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page