


PR & Communication School of Armenia

The Call for applications for PR school of Armenia/ PR դպրոցը հայտարարում է ընդունելություն

PR school of Armenia

PR school: Andrey Pyatakhin on Management and Communications

PR դպրոցի ուսանողներին գիտելիքներ և հմտություններ է փոխանցել Անդրեյ Պյատախինը

Սկսենք նորից. PR դպրոց

Vazrik Bazil at PR school/Վազրիկ Բազիլը PR դպրոցում

Հայաստանին PR ն է պակասում. Վազրիկ Բազիլի բանախոսությունը PR դպրոցում

PR school

The Call for applications for PR school of Armenia/ PR դպրոցը հայտարարում է ընդունելություն
PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ:
Դպրոցի խնդիրն է.
• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,
• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,
• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,
• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը:
Տևողություն՝
3 ամիսի
PR դպրոցում գործում է եռամսյա ծրագիր (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):
Ընդունելությունը հայտարարվում է տարին 2 անգամ:
Դպրոցը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում մասնակիցներն ունկնդրում են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:
ՀՀ և արտերկրի լավագույն մասնագետներից ոչ միայն ստանում են տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունենում աշխատելու որևէ նախաձեռնության շուրջ:
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում է երկլեզու Դիպլոմ:
PR ԴՊՐՈՑԻ ԲԱՆԱԽՈՍՆԵՐ

ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ
Գերմանախոս երկրների ճառագիրների ասոցիացիայի նախկին նախագահ

ԱՍՏՂԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ

ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայկական Փի Ար ասոցիացիայի փոխնախագահ

ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ
քաղաքական գիտությունների դոկտոր

ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սփյուռքի նախարար (2008-2018)

ՄԵՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ
Լոս Անջելեսի կալիֆորնյան պետական համալսարանի պրոֆեսոր

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
արվեստագիտության թեկնածու, Առավոտ օրաթերթի գլխ․ խմբագիր

ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆ
Beeline-Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն

ԱՐԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
The LOFT կենտրոնի տնօրեն

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար (2012-2020)

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր, ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆ
ՀՀ ֆինանսների նախարար (2016-2018)

ՏԱԹԵՎ ԱՅՐՈՒՄՅԱՆ
Կորպորատիվ հաղորդակցության մասնագետ

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր (2005-2008, 2017-2019)

ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ
ՀՀ ԱԺ փոխնախագահ (2012-2019)

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար (2018-2020)

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ
Ճառագիր, ՀՀ նախագահի ռեֆերենտ (1998-2018)

ՄԱՐԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ
Հոգեբանական գիտությունների թեկնածու

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Բրեվիս» ընկերության գործադիր տնօրեն

ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
ՀՀ ԱԺ պատգամավոր

ԶԱՌԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՀՀ ԿԲ Այցելուների կենտրոնի ղեկավար

ԱՐԱՄ ԱՆԱՆՅԱՆ
«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն

ԴԱՎԻԹ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Մեդիամաքս գործակալության գլխ․ խմբագիր

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017), ՀՀ ԱԺ փոխնախագահ (2017-2019)

ԳԱՐԵԳԻՆ ՄԱՐՏԻՐՍՅԱՆ
Գրաֆիկական դիզայնի մասնագետ, ավելի քան 30 ապրանքանիշի հեղինակ

ԱՐՄԱՆ ԲԵԳՈՅԱՆ
Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի միջազգային անդամ

ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Քաղաքագիտության դոկտոր

ՎԱՀՐԱՄ ՄԻՐԱՔՅԱՆ
Մարքեթոլոգ, բ․գ․թ․

ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ

ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Արցախի նախագահի խորհրդական (2017-2020)

ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ (2010-2018)

ՆԱՌԱ ՆԱԶԱՐՅԱՆ
Beeline Հայաստանի հանրային կապերի (PR) ղեկավար
ԿԱՐԾԻՔ
PR՝ մասնագիտությունների մասնագիտություն...
Շուրջ 6 տարի է ինչ ոտք եմ դրել PR-ի անեզր աշխարհ, որտեղ սովորում ես, սովորում, բայց դեռ սովորելու շա՜տ բան կա։ Ունենալով քաղաքագետի որակավորում, PR դպրոցում գտա այն ինչը երկար ժամանակ էի փնտրել, շատ էի անհանգստանում կընդունվեմ թե ոչ, քանի որ դեռ ուսանող էի, բայց հաշվի առնվեց իմ մոտիվացիոն նամակը ու ամենինչ «արդար» եղավ։ Դպրոցում ստացել եմ տեսական ու պրակտիկ այնպիսի գիտելիքներ, որոնք առ այսօր իմ աշխատանքում կիրառում եմ։ PR մասնագետ լինելը հեշտ չէ, պետք է կարողանաս ժամանակին զուգահեռ զարգանալ ու կանգ չառնել, դպրոցում բոլոր այս հմտությունները սովորեցնում են։ Պետական գերատեսչություններում կազմակերպված դասերի ժամանակ, հնարավորություն ես ունենում անգամ ազատ հաստիքների դիմել, հաստատել կապեր, որոնք հետագայում իսկապես օգնում են (ինչպես իմ դեպքում)։ Լինելով 21-րդ դարի մասնագիտություն, PR-ը իսկապես կփոխի Ձեր աշխարհը, իսկ դպրոցը կտա հնարավորություն դառնալ այդ աշխարհի մի մասնիկը։
#Արի_PR_դպրոց, դարձիր դարի մասնագետը։

Գոհար Սարգսյան
Հայաստանի ազգային կինոկենտրոն, PR բաժնի ղեկավար,
PR դպրոցի շրջանավարտ