top of page

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։ Հայկական Փի Ար ասոցիացիայի 3 ստորաբաժանումներն են՝

 

Գիտահետազոտական կենտրոն՝ ստորաբաժանման հիմնական առաքելությունն է հանրային կապերի և հաղորդակցության մասին տեղեկատվությունը քննարկել գիտական մակարդակում, իրականացնել ոլորտային հետազոտություններ և ուսումնասիրություններ, հանրային կապերի և հաղորդակցության թրենդների, զարգացումների և մարտահրավերների մասին հրատարակել գիտական հոդվածներ։

Հայկական Փի Ար ասոցիացիան 2016 թվականին հիմնադրել է Հայկական PR մրցանակաբաշխությունը, որի նպատակն է համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող և իրականացված լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: Հայկական Փի Ար ասոցիացիայի կողմից իրականացվող հանրային կապերի (PR) ամենամյա հետազոտությունը հնարավորություն է տալիս վերլուծելու Հայաստանում անկախացումից հետո մասնագիտական ձեռքբերումները, պարզելու ոլորտում առկա խնդիրներն ու բացթողումները՝ նպաստելով հանրային կապերի մասնագետի կրթմանն ու արժևորմանը: 

 

Կրթական ստորաբաժանում՝ ստորաբաժանման նպատակն է պատրաստել հանրային կապերի հմուտ և գրագետ մասնագետներ։ Հանրային կապերը ռազմավարական հաղորդակցություն է, թրենդների մերլուծության գիտություն և արվեստ, հանրային կապերը կանխատեսում է գործողությունների հնարավոր հետանքները, իսկ PR մասնագետները կազմակերպության առաջնորդներին մի կողմից խորհրդատվություն են տալիս, մյուս կողմից իրականացնում կազմակերպության հաղորդակցության ռազմավարությունը՝ ի շահ կազմակերպության և հանրության։ Հանրային կապերի մասնագետները կենսական նշանակություն ունեն ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի համար՝ որպես ժողովրդավարական համակարգի կարևոր մասնիկ։ Հայկական Փի Ար ասոցիացիան 2015 թվականին հիմնադրել է Հայկական PR դպրոցը՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: 

Դպրոցի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը: 

​

«PRactice» հանրային կապերի և հաղորդակցության գործակալություն՝ ստորաբաժանումը սիրով առաջարկում է իր ծառայությունները հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման համար։ Գործակալությունում ընդգրկված են Հայաստանի լավագույն մասնագետները, որոնք հմտորեն մշակում են ռազմավարություններ, տրամադրում խորհրդատվություն, կառուցում մեդիա հարաբերություններ, կազմակերպում հատուկ միջոցառումներ, մշակում և ձևավորում կորպորատիվ բրենդ, իրականացնում թվային հաղորդակցություն, օգնում հաղթահարել յուրաքանչյուր ճգնաժամ։

 

Հայկական Փի Ար ասոցիացիան համագործակցում է մի շարք գործընկեր կազմակերպությունների հատ շուրջ 20 երկրից՝ ներառյալ Եվրամիության անդամ երկրները, Ռուսաստանը և ԱՄՆ՝ զարգացնելով հանրային կապերի մշակույթը Հայաստանում։  

Հայկական PR ասոցիացիայի թիմը

Նախագահություն

718227049_978270691494416_2699642903970619836_n.jpg

Աստղիկ Ավետիսյան

  • Black Facebook Icon

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․

Արման Գրիգորյան

  • Black Facebook Icon

Հայկական Փի Ար ասոցիացիայի փոխնախագահ

PRactice ռազմավարական հաղորդակցության գործակալության տնօրեն

495584218_122101396670861348_5858343159407963013_n.jpg

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

491835367_2099193117221396_5574838272322266160_n.jpg

Լուսինե

Մխիթարյան

1 (1).jpg

Անդրանիկ Սևոյան

1.png

Լիլիթ

Դադայան

Emma.jpg

Էմմա

Հոռոփյան

նանա.jpg

Նանա

Գնդոյան

352536529_822840212878009_6670135332349634351_n.jpg

Արմենուհի

Մխոյան

1 (2).jpg

Լիզա

Գասպարյան

Hasmik Avagyan.jpg

Հասմիկ

Ավագյան

515317970_24379596764997760_1785626813557895731_n.jpg

Մարիամ 

Ավետիսյան

ԳՈՐԾԱԴԻՐ ԿԱԶՄ

V A.jpg

Վովա Արզումանյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի ղեկավար 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Հանրային կապերի, ՏՏ և շարունակական կրթության բաժնի ղեկավար 

​​

PR-ը ճանաչելու արվեստ է: Իսկ մենք ճանաչում ենք արժեքներով, մղումներով, նպատակասլացությամբ:

1.jpg

Աննա Ղուկասյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ 

Ես մարդ եմ, ով մտածում է մեծ գաղափարների մասին։ Ինձ հետաքրքրում են ազգային արժեհամակարգը, դիմադրությունն ու պայքարը, պատմական արդարությունն ու դրա հանդեպ պատասխանատվությունը։ Սիրում եմ իմ Երկիրը և ծառայում եմ բացառապես նրա շահերին: 

​

IMG_8077.JPG

Սոնա Ղազարյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ 

Մարքեթինգային նախագծերի ռազմավարական ղեկավար,  Goodsoft ընկերության բիզնեսի զարգացման մասնագետ։ 

PR-ի իրական ուժը ռազմավարությունն է, որը քաոսը վերածում է վերահսկելի խաղաղության։

IMG_5248.JPEG

Արուսյակ

Գյունաշյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ 

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու

 

«Երբ հավատում ես դու, հավատում է ամբողջ աշխարհը

Emilya (1).jpg

Էմիլյա Մառանջյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ
«HAYA»-ի համահիմնադիր, մարքեթինգի եվ հաղորդակցության պատասխանատու։

«Գրագետ հաղորդակցությունը ձևավորում է արժեք»

​

​

​

image0.jpeg

Մարինե Գասպարյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ 

 Կոմերցիոն ոլորտի լրագրող

Հանուն ավելի բարձր թռչել կարողանալու երջանկության

Messenger_creation_1EF07C43-1317-48C3-BEB6-DA7D05F80A04.jpeg

Մարիամ Լազյան

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի անդամ

​Մասնագիտությամբ
Լրագրող եմ։ Ունեմ շատ երազանքներ ու նպատակներ։ Միշտ ուզում եմ սովորել։


Եթե կա նպատակ, կամք, կա նաեւ ճանապարհ։

Լրացրու հայտը և  դարձիր ասոցիացիայի անդամ

PR association

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

​

​

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page