top of page

PR ակադեմիան հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: 

Ակադեմիայի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը: 

Մինչ 2025 թվականը PR ակադեմիան գործել է «PR դպրոց» անվան ներքո։

 PR ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ  ԲԱՆԱԽՈՍԵԼ ԵՆ 

ԿԱՐԾԻՔ

PR՝ մասնագիտությունների մասնագիտություն...

Շուրջ 6 տարի է ինչ ոտք եմ դրել PR-ի անեզր աշխարհ, որտեղ սովորում ես, սովորում, բայց դեռ սովորելու շա՜տ բան կա։ Ունենալով քաղաքագետի որակավորում, PR դպրոցում գտա այն ինչը երկար ժամանակ էի փնտրել, շատ էի անհանգստանում կընդունվեմ թե ոչ, քանի որ դեռ ուսանող էի, բայց հաշվի առնվեց իմ մոտիվացիոն նամակը ու ամենինչ «արդար» եղավ։ Դպրոցում ստացել եմ տեսական ու պրակտիկ այնպիսի գիտելիքներ, որոնք առ այսօր իմ աշխատանքում կիրառում եմ։ PR մասնագետ լինելը հեշտ չէ, պետք է կարողանաս ժամանակին զուգահեռ զարգանալ ու կանգ չառնել, դպրոցում բոլոր այս հմտությունները սովորեցնում են։ Պետական գերատեսչություններում կազմակերպված դասերի ժամանակ, հնարավորություն ես ունենում անգամ ազատ հաստիքների դիմել, հաստատել կապեր, որոնք հետագայում իսկապես օգնում են (ինչպես իմ դեպքում)։ Լինելով 21-րդ դարի մասնագիտություն, PR-ը իսկապես կփոխի Ձեր աշխարհը, իսկ դպրոցը կտա հնարավորություն դառնալ այդ աշխարհի մի մասնիկը։

#Արի_PR_դպրոց, դարձիր դարի մասնագետը։

 

Gohar.jpg

Գոհար Սարգսյան

Հայաստանի ազգային կինոկենտրոն, PR բաժնի ղեկավար, 

PR դպրոցի շրջանավարտ

Հետևի՛ր մեզ, ծանոթացի՛ր մեզ հետ, 

սիրահարվի՛ր հաղորդակցության 

անծայրածիր աշխարհին 

PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page