top of page

Մեկնարկել է Eventiada Awards 2026 մրցանակաբաշխության հայտերի ընդունումը

  • 13 hours ago
  • 2 min read

Միջազգային Eventiada Awards 2026 մրցանակաբաշխության հոբելյանական՝ 15-րդ շրջանը բաց է. մեկնարկել է հայտերի ընդունումը աշխարհի բոլոր լեզուներով


Eventiada-ն հաղորդակցությունների ոլորտի ամենամեծ մրցանակաբաշխություններից է, որը ընդունում է նախագծեր ցանկացած լեզվով՝ առանց սահմանափակումների։ 2026 թվականի համար ընդունվում են այն նախագծերը, որոնք իրականացվել են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը՝ անկախ աշխարհագրությունից։

Eventiada Awards-ը մրցանակներ է շնորհում լավագույն նախագծերին՝ գովազդի և մարքեթինգային հաղորդակցությունների, կորպորատիվ և բիզնես հաղորդակցությունների, կայուն զարգացման, ինչպես նաև անհատական և երիտասարդական անվանակարգերում։ Eventiada Awards-ը հիմադրվել է 2011 թվականին և այս տարիների ընթացքում դարձել է հաղորդակցությունների ոլորտի զարգացման և փորձի փոխանակման կարևոր հարթակ ինչպես մասնագետների, այնպես էլ երիտասարդների համար։ Այս ընթացքում ներկայացվել է ավելի քան 9.5 հազար հայտ աշխարհի 23 երկրներից։

Հայտերն ընդունվում են մրցանակաբաշխության պաշտոնական կայքում՝ www.eventiada.com, ավելի քան 40 անվանակարգերում։ Նախագծերը ընդունվում են աշխարհի բոլոր լեզուներով։

«Այսօր հաղորդակցությունները գտնվում են խորքային վերափոխման փուլում։ Շեշտադրումը տեղափոխվում է լայն ընդգրկումից դեպի չափելի բիզնես արդյունք և ներդրումների իրական վերադարձ, միանգամյա ակցիաներից դեպի երկարաժամկետ նախագծեր և համայնքներ, զանգվածային ձևաչափերից դեպի հիպերանձնավորված փորձ՝ արհեստական բանականության կիրառմամբ։ Ալգորիթմների և ավտոմատացման դարաշրջանում առանցքային են դառնում մարդկային վստահության վերականգնումը, իսկականությունը և իմաստավորված անձնական կապերը։ Հիբրիդային ձևաչափերը դառնում են ստանդարտ՝ համադրելով կենդանի շփումը թվային հնարավորությունների հետ։ Այս դինամիկայի մեջ մենք բացում ենք Eventiada Awards-ի հոբելյանական 15-րդ սեզոնը՝ տարբեր երկրների մասնակիցների համար։ Մրցանակաբաշխությունն արդեն վաղուց դուրս է եկել ոլորտային մրցույթի սահմաններից և դարձել է միջազգային հարթակ, որը միավորում է հաղորդակցությունների մասնագետներին»․ Նիկոլայ Օբրեզկով՝ «Օրտա» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն և Eventiada Awards-ի նախագահ

««Eventiada» միջազգային PR մրցանակաբաշխությունը պարզապես լավագույններին պարգևատրելու հարթակ չէ։ Այն կամուրջ է, որն ամրապնդում է հաղորդակցության դերը ժամանակակից աշխարհում։ Այսօր, երբ հանրային կապերը դարձել են ռազմավարական գործիք, մրցանակաբաշխությունը հնարավորություն է տալիս ընդգծել, թե ինչպես որակյալ հաղորդակցությունը կառուցում է վստահություն, ձևավորում է իմիջ և ապահովում կայուն զարգացում։ Մենք միավորում ենք ոլորտի լավագույն փորձը, ոգեշնչում նորարարություններին և ապացուցում, որ PR-ը ոչ միայն արվեստ է, այլ նաև պատասխանատու առաքելություն»․ Աստղիկ Ավետիսյան՝ Հայկական PR ասոցիացիայի նախագահը, բանասիրական գիտությունների թեկնածու

Նախատեսված է հայտերի վճարման մոդուլային համակարգ՝ կախված ներկայացման ժամկետից և քանակից, իսկ գործընկեր ասոցիացիաների անդամները ստանում են մասնակցության հատուկ պայմաններ։

Eventiada Awards 2026 մրցանակաբաշխության ժամանակացույցը՝

• 2026 թ. մարտ — հայտերի ընդունման մեկնարկ

• 2026 թ. հոկտեմբերի 1 — հայտերի ընդունման ավարտ

• 2026 թ. հոկտեմբերի 12–25 — փորձագիտական խորհրդի քվեարկություն և կարճ ցուցակի ձևավորում

• 2026 թ. հոկտեմբերի 26 – նոյեմբերի 8 — ժյուրիի քվեարկություն և հաղթողների որոշում

• 2026 թ. նոյեմբերի 11 — կարճ ցուցակի հրապարակում

• 2026 թ. նոյեմբերի 24 — հաղթողների պարգևատրման արարողություն


Eventiada Awards-ի կազմակերպիչներն են «Օրտա» ընկերությունների խումբը՝ համագործակցությամբ Հայկական PR ասոցիացիայի, Մենեջերների ասոցիացիայի, Ռուսաստանի հաղորդակցական գործակալությունների ասոցիացիայի (ԱԿԱՌ), Ուզբեկստանի Մարքեթինգային ասոցիացիայի, Բելառուսի հաղորդակցական և մարքեթինգային գործակալությունների ասոցիացիայի, Մոլդովայի գովազդային գործակալությունների ասոցիացիայի, Հանրային կապերի խորհրդատվական ընկերությունների ասոցիացիայի, Ռուսաստանի հանրային կապերի ակադեմիայի, թվային շուկայի մասնագետների ոչ առևտրային ասոցիացիայի (ARDA), Ռուսաստանի բրենդինգային ընկերությունների ասոցիացիայի, Ռուսաստանի էլեկտրոնային հաղորդակցությունների ասոցիացիայի և Ռուսաստանի մարքեթինգային ծառայությունների ասոցիացիայի հետ։

Մրցանակաբաշխության տեղեկատվական գործընկերներն են՝ ՏԱՍՍ, News.ru, АиФ։ Արդյունքները հրապարակվում են «Կոմերսանտ» թերթում։

Comments


PR association

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page