top of page

Սոցիալական մեդիայի թրենդային 5 միտումները 2017 թվականին



Սոցիալական մեդիայի կառուցվածքը մշտապես փոփոխվում է: Այդ փաստին գումարելով Facebook-ում կատարվող փոփոխությունները, Snapchat-ում տեղ գտնող նորանոր գաղափարները, վիրտուալ կյանքի առաջընթացը` առանձնացրել ենք հետևյալ կետերը, որոնց մասին կսկսենք մտածել 2017թ-ին:

  • Twitter-ը տալ վարձակալության.

Գրեթե հասել է ժամանակը, երբ պետք է հրաժեշտ տալ Twitter-ին: Վերջինիս օգտատերերի բազան ամեն տարի նվազում է 29 տոկոսով: Առաջատար ղեկավարները, ներառյալ CTO Adam Messenger-ին, լքում են Twitter-ը… Հետազոտությունները ցույց են տալիս, որ 2016թ-ին մեծահասակների 24 տոկոսն է օգտվում Twitter-ից, որը միայն 1 տոկոսով է բարձր անցած տարի գրանցված ցուցանիշից: Համատեղելով այս գործոններին այն հանգամանքը, որ Facebook-ի հրապարակած գովազդը զգալիորեն ավելի արդյունավետ է, քան Twitter-ում տեղ գտածները, կարող ենք հասկանալ, թե ինչու Twitter-ը կարող է դադարել գոյություն ունենալ մի քանի տարի անց:

Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ ներկայումս Twitter-ը լավ հարթակ է իրական երկխոսությունների համար և միավորող հարթակ է նշանակալի իրադարձությունների համար:

  • Հաղորդագրություն ուղարկելու համար նախատեսված ծրագրերը.

Facebook Messenger-ը չի թույլատրում ծրագրում գովազդ տեղադրել: Snapchat-ի օգտատերերի 50 տոկոսից ավելին կազմում են մինչև 25 տարեկանները: Սմարթֆոն օգտագործողների 1/3-ը` մոտ 29 տոկոսը, օգտվում են WhatsApp կամ Kik ծրագրերից` հաղորդակցվելու նպատակով:

Հաճախորդներն աստիճանաբար կսկսեն կապվել ընկերությունների հետ ոչ թե Ֆեյսբուքում` մասսայականորեն, այլ անձնական նամակների` հաղորդագրության միջոցով: Կավելանան Venmo-ի օրինակին հետեվող ծրագրերը, որոնք թույլ կտան գումարի փոխանակում` հաղորդագրությունների միջոցով: Ֆեյսբուքյան էջի բովանդակությունը կդառնա նույնքան կարևոր ու նշանակալից, որքան անձնական նամակներինն է` մասնավորապես Մեսինջերինը:

  • Օֆլայն վաճառքի չափումը.

Ֆեյսբուքի կառուցվածքի ձևը մեզ թույլ է տալիս առանձնացնել մեր նախընտրած վաճառքի առաջարկները: Այնպիսի առցանց վաճառքի համակարգերի հետ համագործակցության շնորհիվ, ինչպիսիք են Square և Marketo ծրագրերը, հայտնի է դառնում թե Ֆեյսբուքն ինչ ազդեցություն է ունենում:

Այն փաստացի իրավունք է ստանում օգտվելու հսկիչ-դրամարկղային մեքենաներից: Սա ավելի է ամրապնդում SoLoMo (social, local, mobile) հասկացությունը:

  • Վճարովի սոցիալական մեդիայի տարածումը.

Բովանդակության վրա ծախսված յուրաքանչյուր մեկ դոլարի համար անհրաժեշտ է ծախսել երկուսը` այն գովազդելու համար: Թիրախավորելով օգտատերերի հատուկ շերտ` մենք հնարավորություն ենք ստեղծում կայքից օգտվել այն անձանց, ում իսկապես հետաքրքիր է կամ օգտակար է առաջարկված բովանդակությունը: Ուրեմն ինչո՞ւ չօգտագործել այս տեխնոլոգիան ավելի հաճախ: Advertising Age-ի անցկացրած ուսումնասիրությունների համաձայն 2016թ-ին սոցմեդիայի շրջանառած գումարի չափերն աճել են 55 տոկոսով` նախորդ տարվա 7մլրդ դոլարից դառնալով 10.9 մլրդ դոլար: 2017-թ-ին այն կարող է հասնել մինչև 15 մլրդ դոլարի:

  • Մեկ հարթակը կարող է բավարար լինել:

Բոլոր հարթակներում լինելու մոլուցքը կարող է տեղի տալ: Սա կլինի այն տարին, որի ընթացքում կազմակերպությունները լրատվամիջոցը կմիավորեն իրենց բիզնես և մարքեթինգ պլանների հետ` բարձրացնելով այն հարցը, թե որ մեդիա հարթակը կապահովի ավելի զգալի արդյունավետություն:

Նրանք ուշադրությամբ կընտրեն հարթակները, որոնք պիտի զբաղվեն կազմակերպության գործունեությունը ներկայացնելու և գովազդ պատրաստելու հարցերով` կենտրոնացնելով բաշխված ինֆորմացիան հստակ հարթակների վրա` թերի բայց և այնպես բազմաթիվ լրատվամիջոցների հետ աշխատելու փոխարեն:

Նաև կարող եք ազատվել ձեր Google+ էջից, այն այնքան ազդեցություն չի ունենում որոնումների արդյունքի վրա, որքան դուք եք կարծում:

Թարգմանությունը` Հասմիկ Հովհաննիսյան

Աղբյուրը` PRDaily


bottom of page