ARM

5 խորհուրդ PR Geek դառնալու համար



Մենք մշտապես ինֆորմացիոն առումով «ռմբակոծվում» ենք: Վերջին 2 տարիների ընթացքում մարդկությունը տվյալների ավելի մեծ բազա է ստեղծել, քան` անցած դարերի: Ստեղծված իրավիճակը հեղեղի նման մեզ կլանում է, որի հետևանքով հաճախ դժվարանում ենք հասկանալ, թե որն է ճիշտ տարբերակը որոշումներ կայացնելու համար: Անխուսափելի է այն փաստը, որ ժամանակակից PR-ը պետք է գտնի իրավիճակի լուծման տարբերակներ և ստեղծի նոր արժեքներ:

Իսկ ի՞նչ կլինի, եթե գլխիվայր շուռ տանք ամեն բան: Գիտենք, որ նորագույն տեխնոլոգիաները նույնպես կարող են մեզ օգնել կենտրոնանալ էական խնդիրների վրա: Թեպետ այս ամենը թվում է վախեցնող, սակայն յուրաքանչյուր ոք կարող է դառնալ PR geek (մարդ, ով տիրապետում է ՏՏ ոլորտին և կարողանում է համադրել անհավանականն ու գիտությունը) պարզապես պետք է ընտրել ճիշտ ուղղությունը:

Այսպիսով, եթե տատանվում եք, երբ հերթը հասնում է PR տեխնոլոգիաներ մշակելուն, մեր ուղեցույցը կօգնի իրականացնել առաջին քայլերը:

Հեռախոսային (Մոբայլ) հավելվածներ.


Mailbox ստեղծվել է, որպեսզի կարողանաք ձեր էլեկտրոնային նամակները տեղ հասցնել կամ վերադասավորել դրանք՝ օրվա ընթացքին համապատասխան: Այս նոր մոտեցումը շատերի կողմից այնքան է սիրվել, որ նախընտրում են օգտագործել այն համակարգչի էկրանի փոխարեն, անգամ գրասենյակում: Այսօր բոլորս հնարավորություն ունենք հեռախոսով պատասխանել մեր էլեկտրոնային նամակներին: Սակայն ժամանակն է հետ բերել այս ընթացքում կորցրած բոլոր րոպեները:

Եթե ուզում եք կազմել ձեր օրացույցը, ապա, FantastiCal հարմար տարբերակ է. այն հնարավորություն է տալիս հեշտորեն գրել, իսկ հավելվածն ինքնուրույն լրացնում է օրացույցի «հիշեցում» բաժինը:

Ամեն ինչ հավուր պատշաճի կատարելու համար Todo-ն կամ doit.im-ը հնարավորություն են տալիս օգտատիրոջը արագորեն գրանցել ձեր մտքերը: Երկուսն էլ համակարգչի էկրանի համար հարմար հավելվածներ են, որոնց շնորհիվ չեք մոռանա ավարտին հասցնել ձեր ծրագրերը:

Երբ սկսում եք օգտագործել նոր PR ծառայություն (դա կլինի մոնիթորինգային գործիք, CRM (Customer relationship management)), անպայման ստուգեք՝ կա արդյոք այդ հավելվածին կից որևէ այլ հավելված: Ի տարբերություն համակարգչի համար նախատեսված հավելվածների` հեռախոսային հավելվածները հագեցած են շատ ավելի տարաբնույթ գործառույթներով, որոնք հեշտացնում են աշխատանքը:

EXCEL AT EXCEL

Չնայած էլեկտրոնային աղյուսակը սարսափելի անհետաքրքիր է թվում, այնուամենայնիվ, դա PR մասնագետի լավագույն ընկերն է: Տեսակավորի՛ր, վերլուծի՛ր, պլանավորի՛ր և «զտի՛ր» բոլոր տվյալները, և օգտագործի՛ր էլեկտրոնային աղյուսակը խելամիտ և տեղեկատվությամբ հարուստ որոշումներ կայացնելու համար: Ամենակարևոր քայլերից մեկը էլեկտրոնային աղյուսակը մասնագիտական տեսքի բերելը և իր նպատակին ծառայեցնելն է: Հետևի՛ր առցանց հարյուրավոր ուղեցույցներին, որպեսզի դառնաս էլեկտրոնային աղյուսակի «սամուրայ»: Առաջին հերթին յուրացրու հիմնական տարրերը, իսկ մնացածն արդեն հեշտորեն կստացվի:

Հենց սովորես, թե ինչպես է աշխատում Excel-ը, իմի բեր քո համակարգչային ներքին գիտելիքները և մտածիր, թե ինչ տվյալներով պիտի մուտք գործես և աշխատես: Ստեղծի՛ր հավելյալ աղյուսակներ այլ աղբյուրներից տվյալներ ձեռք բերելու համար: Տվյալների միջոցով ստեղծիր դիագրամներ՝ առաջարկությունների կամ ներկայացումների համար: Կարող եք նաև օգտագործել Excel-ը նյութի ազդեցությունը ստուգելու և Twitter-ի հետևորդներին գրանցելու համար:

Add-in-ները և plug-in-ները կարելի է համարել «փրկիչ» գործիքներ, քանի որ մկնիկի ընդամենը մեկ հարվածով կարող եք իրականացնել ամբողջական հրամաններ: ASAP Utilities –ը ամենաօգտակարներից է. այն մի շարք գործիքների և shortcut պատկերների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս կրճատել ժամանակը և արագացնել աշխատանքը: Անգամ ամենապարզ add-in-ները, ինչպես օրինակ, Trim Spacec-ը, կարող են ամենաբարդ աշխատանքը դարձնել դյուրին և արագ: Օգտագործի՛ր այն՝ քո աղյուսակից ցանկացած ավելորդ մասնիկ մաքրելու համար, քանի որ դրանք կարող են նաև պատճառ հանդիսանալ error-ների ի հայտ գալու համար:

ԴԱՐՁԻ՛Ր ՍՈՒՊԵՐԲՐԱՈՒԶԵՐ

Անկախ բրաուզերի տեսակից՝ Internet Explorer, Opera, Firefox, Chrome, PR մասնագետը պետք է սիրի այն: Բրաուզերը միայն գեղեցիկ պատկերներ գտնելու միջոց չէ: Այն հնարավորություն է տալիս ողջ աշխարհի մասշտաբով համագործակցություն և հաղորդակցություն իրականացնել: Դուք մուտք ունեք դեպի միլիոնավոր էջեր, սակայն PR մասնագետի մի քանի հնարքների շնորհիվ կարող եք անել ավելին:

ՄԻԱՑԻ'Ր Dot-երին

Սեփական բրաուզերի իրական պոտենցիալը գործի դնելու ամենաարագ տարբերակներից մեկը հազարավոր հասանելի add-one-ների կիրառումն է: Plug-in-ները, ինչպես, օրինակ, Evernote’s Web Clipper-ը, հնարավորություն են տալիս տվյալներ հավաքել և փոխանցել գործընկերներին: Աjս հմուտ միջոցները կատարյալ տարբերակներ են մամլո հաղորդագրությունների կրճատման, շուկայական գրագիտության և սոցիալական հաղորդակցության համար: Եվ ամենակարևորն այն է, որ այս հավելվածը կարող եք ներբեռնել անվճար: Ինքներդ ձեզ հարցրեք, թե ամեն օր որքան ժամանակ եք ծախսում նյութ սպառելու վրա, և նոր ուղիներ փնտրեք գործընթացն արագացնելու համար: Ուզու՞մ եք բացահայտել, թե ինչպես կարող է linkback-ն ազդել ձեր SEO-ի (Search engine optimization) վրա: Փորձե'ք Moz-ը: Փնտրու՞մ եք սոցիալական տվյալներ այն մարդկանց համար, ում նամակ եք ուղարկելու: Օգտագործե՛ք Rapportive-ը:

Հենց սկսեք օգտագործել մի շարք հավելվածներ, որոնք խթանում են արդյունավետությունը, հավանաբար կմտածեք, որ այս ամենը պարզապես անմտություն է, և պահանջում է ավելի շատ աշխատանք, քան արժանի է: Այդ ժամանակ PR մասնագետը սկսում է մտածել, թե ինչպես կարելի է այս ամենն իրար միաձուլել: Այնպիսի գործիք, ինչպիսին է Buffer-ը, սոցիալական գրառումներն ու հայտարարությունները կանոնակարգում է՝ ուղղելով դեպի LinkedIn, Google+, Facebook և Twitter: Օրվա սկզբում մուտք գործեք ձեր էջ, յուրաքանչյուր տիրույթից առանձնացրեք մի քանի խելամիտ գրառումներ և նյութեր, իսկ մնացած ողջ աշխատանքը կիրականացվի Buffer-ի կողմից:

Կարծում եք՝ այդքան հե՞շտ է: Եկեք մի քիչ բարդացնենք: Այն ծառայությունները, ինչպիսին է, օրինակ, IFTTT-ն, ձեզ հնարավորություն են տալիս ստեղծել միասնական բաղադրատարրեր՝ իրար միավորելով հարյուրավոր հավելվածներ ցանկացած ձևով, ձեր սարքավորումների միջոցով: Մեր սիրելի հավելվածներից մի քանիսը հնարավորություն են տալիս Twitter-ի մեջ հետևորդներին աղյուսակագրել և պահպանել Google Drive-ում, իսկ որոշների միջոցով էլ կարող ենք ժուռնալիստական խելամիտ հրապարակումները տարածել Slack ալիքում/տիրույթում, ներկայացնել մեր ներքին հաղորդակցական հմտությունները:


ԿՈՏՐԻ՛Ր ԱՄԵՆ ԻՆՉ

Հեշտ չէ առաջին քայլերն իրականացնել Ժամանակակից PR մասնագետ դառնալու համար, սակայն դա միաժամանակ անվերջանալի ճամփորդության է նման: Մտածե՛ք այն բոլոր տքնաջան աշխատանքների մասին, որոնք արել եք պարգևատրվելու համար: Արդյո՞ք կա գործելու ավելի լավ տարբերակ: Կարո՞ղ եք արագացնել մամլո հաղորդագրությունների, նյութերի կրճատման գործընթացը: Կարո՞ղ եք գտնել ավելի հեշտ և խելացի տարբերակ՝ ձեր կոնտակտները կառավարելու և համախմբելու համար: Հարցադրե՛ք ամեն բան և մուտք գործե՛ք PR մասնագետների նոր սերունդի դարաշրջան:


  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO