• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO

  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM

    PR դպրոցի արտակարգ հանդիպումը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Տոնոյանի հետ


    Փետրվարի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը ընդունեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ կողմից հիմնադրված Հանրային կապերի (PR) դպրոցի շրջանավարտներին։

    Նախարար Տոնոյանը հանդիպման սկզբում համառոտ ներկայացրեց նախարարության կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղություններն ու մարտահրավերները՝ կարևորելով հանրության հետ մշտական կապը, կատարված աշխատանքի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ինչպես նաև աղետների ռիսկի նվազեցման գործում տեղեկատվական դաշտի դերակատարների հետ սերտ համագործակցությունը: ԱԻ նախարարը ներկայացրեց նաև արտակարգ իրավիճակներում քաղաքացիական պաշտպանության ոլորտներում պատրաստվող օրենսդրական բարեփոխումները, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հետ իրականացվող լայնածավալ հանրային իրազեկման ծրագիրը, ճգնաժամերի և պատերազմական իրավիճակներում տեղեկատվական ռազմավարության յուրահատկությունները և ռիսկերը:

    «Մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ Հայաստանում ոչ-ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ հիմնադրված միակ Հանրային կապերի դպրոցն արդեն հրաժեշտ է տալիս իր 6-րդ հոսքին։ Հայկական Փի Ար ասոցիացիան, մշտապես դիտարկելով Հայաստանում հանրային կապերի ոլորտը, փորձում է առաջարկել ժամանակակից մեթոդներ PR մշակույթի զարգացման համար»-նշեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը։

    Նրա խոսքով PR դպրոցի հաջողության և որակի ապացույցն են հանրության կողմից դպրոցի նկատմամբ ոչ միայն չպակասող, այլև ավելացող հետաքրքրությունը։ «Յուրաքանչյուր հոսքի համար ստանում ենք 100-ից ավելի դիմումներ, որոնցից ընտրում ենք 15-20 հոգի՝ աշխատանքային տարբեր փորձառությամբ։ Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր PR դպրոցը հանրային կապերի մասնագետների նոր սերունդ կրթող, միևնույն ժամանակ արդեն ոլորտում աշխատող մասնագետների վերապատրաստման և տարբեր մասնագիտական քննարկումների լավագույն հարթակներից է տարածաշրջանում»։

    Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը երկլեզու դիպլոմներ հանձնեց Հանրային կապերի դպրոցը հաջողությամբ ավարտած շրջանավարտներին՝ հույս հայտնելով որ ստացած գիտելիքները կուղղեն ավելի բարեկեցիկ և ժողովորդավար Հայաստան կառուցելու պատասխանատու գործին։

    ՀՀ ԱԻ նախարարությունում հյուրընկալված հանրային կապերի երիտասարդ մասնագետները հնարավորություն ունեցան նաև գործի մեջ տեսնելու Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և «911» ծառայության աշխատանքն ու տեխնիկական զինվածությունը:

    #դիմակայունՀայաստան #PRդպրոց #ԱԻՆ