
Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է (World Press Freedom Day): Այն սահմանվել է 1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից: Տվյալ որոշումը ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունք էր, որը 1991 թ. «Աշխարհում մամուլի ազատության ապահովման աջակցման» բանաձևով ճանաչեց, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղկացուցիչն է:
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ լրագրողներ, սրտանց շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ամենայն բարիք և մասնագիտական վերելք:
Հարգանքով`
Հայկական Փի Ար ասոցիացիա
Comentários