top of page

Fake - Not Fake. մեդիագրագիտության դասընթաց



Այսօր մենք ապրում ենք թվային աշխարհում։ Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում սոցիալական մեդիան դարձել է կարևորագույն մեդիա հարթակներից մեկը, իսկ յուրաքանչյուր օգտատեր՝ մեդիա ստեղծող։

Մենք յուրաքանչյուր վայրկյան ահռելի քանակությամբ տեղեկատվություն են ստանում ոչ միայն ավանդական լրատվամիջոցներից (հեռուստատեսություն, ռադիո, թերթեր և ամսագրեր), այլև տարատեսակ տեքստային հաղորդագրությունների, մեմերի, վիրուսային տեսանյութերի, տեսախաղերի, գովազդի տեսքով։

Անկախ մեդիա տեսակից, բոլորն ունեն մեկ ընդհանրություն. բովանդակությունն ստեղծված է ինչ-որ մեկի կողմից, ինչ-որ նպատակով և պատճառով։ Մեդիագրագետ լինելը նշանակում է կարողանալ մտածել քննադատաբար, վերլուծել տեղեկատվությունը, հասկանալ դրա ստեղծման պատճառները։

Երիտասարդական ակումբների դաշնությունը Հայկական Փի Ար ասոցիացիա հետ համատեղ հուլիսի 13-ից 16-ը իրականացնում է «Fake-Not Fake» ուսուցողական ծրագիրը` Եվրոպական երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ծրագրի ընթացքում կքննարկենք հետևյալ թեմաները՝

  • Հաղորդակցություն և PR

  • Մեդիագրագիտություն

  • Փաստերի ստուգում

  • Հաղորդակցային գործիքներ և արշավներ

  • Գործնական աշխատանք։

Մասնակցության համար լրացրեք հետևյալ հայտը։

Commentaires


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page