top of page

«Eventiada IPRA GWA» միջազգային մրցանակաբաշխություն


Հայկական PR ասոցիացիան տեղեկացնում է, որ Արևելյան Եվրոպայի, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի «Eventiada IPRA GWA» հաղորդակցության ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն ընդունում է հայտեր։

«Eventiada IPRA GWA» մրցանակաբաշխությունը IPRA Golden World Awards-ի տարածաշրջանային գործընկերն է։ Այն միջազգային մրցանակաբաշխություն է, որն անցկացվում է 1990 թվականից՝ հաղորդակցության ոլորտի ամենահին ասոցիացիաներից մեկի՝ Հանրային կապերի միջազգային ասոցիացիայի (IPRA) կողմից։ 2020 թվականին «Eventiada IPRA GWA» մրցանակաբաշխությունը միացավ IPRA Golden World Awards-ին՝ աջակցելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին:

Այս տարի մրցանակաբաշխության ավանդական անվանակարգերին են ավելացել նաև անձնապես PR մասնագետին մեծարող «Հեռատես PR մասնագետ», «Հաղոևդակցության ոլորտում ներդրում ունենալու համար» և «Տարվա հաղորդակցության գլխավոր տնօրեն» անվանակարգերը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին աջակցող լրացուցիչ անվանակարգեր։ Բացի այդ, Eventiada IPRA GWA 2021-ն առաջին անգամ կամփոփի Կենտրոնական, Արևելյան, Հյուսիսային և Հարավային Եվրոպայի, ինչպես նաև Կենտրոնական և Արևմտյան Ասիայի լավագույն նախագծերը:


Մրցանակաբաշխության իրականացման փուլերը՝

• Հոկտեմբերի 15՝ հայտերի ընդունելության ավարտ,

• Հոկտեմբերի 19-24՝ առցանց քվեարկություն (փորձագիտական խորհուրդ),

• Հոկտեմբերի 25-29` անհատական քվեարկություն (ժյուրի),

• Դեկտեմբերի 6՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողություն Մոսկվայում:


«Eventiada IPRA GWA» մրցանակաբաշխությունն ամփոփում և պարգևատրում է տարածաշրջանի բոլոր երկրների խոշորագույն միջազգային և ազգային կորպորացիաների, գլոբալ և տեղական հասարակական կազմակերպությունների, կառավարությունների, ցանցային և անկախ գործակալությունների, կրեատիվ երիտասարդների լավագույն արշավները։ Մրցանակաբաշխությանը մասնակցող երկրներն են՝ Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Էստոնիա, Հունգարիա, Հունաստան, Վրաստան, Ղազախստան, Ղըրղըզստան, Լատվիա, Լիտվա, Չեռնոգորիա, Լեհաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա, Ուզբեկստան և այլն: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված են 17 երկրների 35 ազգային ասոցիացիաների ներկայացուցիչներ:


«Еventiada IPRA GWA 2021» հայաստանյան պաշտոնական գործընկերն է Հայկական PR ասոցիացիան։

Բաց մի՛ թողեք բացառիկ հնարավորությունը ներկայացնելու ձեր ընկերությունն ու կատարած աշխատանքը միջազգային հեղինակավոր հարթակում։ www.eventiada.com/

Comments


bottom of page