top of page

Eventiada 2025. միջազգային մրցանակաբաշխություն

ree

Հայտերի ընդունումը փակվում է հոկտեմբերի 1-ին

Մնում է ընդամենը մի քանի շաբաթ՝ ներկայացնելու ձեր նախագիծը կամ անհատական հայտը Eventiada Awards 2025 միջազգային հաղորդակցական մրցանակաբաշխությանը։ Eventiada Awards-ը հաղորդակցության ոլորտի ամենամեծ մրցանակաբաշխություններից է, որը ընդունում է հայտեր աշխարհի բոլոր լեզուներով՝ առանց սահմանափակման։ Մրցույթին կարող են մասնակցել նախագծեր, որոնք իրականացվել են 2024 թ․ սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ․ օգոստոսի 31-ը, անկախ աշխարհագրությունից։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14-րդ անգամ՝ պարգևատրելով լավագույն հաղորդակցական նախագծերը հետևյալ անվանակարգերում՝

  • գովազդ և մարքեթինգային հաղորդակցություններ,

  • կորպորատիվ և բիզնես հաղորդակցություններ,

  • կայուն զարգացում,

  • անհատական և երիտասարդական անվանակարգեր։

  • Լավագույն աշխատանքները կընտրվեն մրցանակաբաշխության փորձագիտական խորհրդի և միջազգային ժյուրիի կողմից։


Սկսած 2011 թվականից, Eventiada Awards-ը ճանաչվել է որպես հաղորդակցությունների ոլորտի առաջատար հարթակ, որը միավորում է 23 երկրների մասնագետների։ 14 տարվա ընթացքում մրցանակաբաշխությանը ներկայացվել է մոտ 9 հազար հայտ։ 2025 թվականին մրցանակաբաշխությունը հատկապես ընդգծում է մշակութային բաց լինելը՝ ընդունելով հայտեր աշխարհի բոլոր լեզուներով։ Կազմակերպիչները կապահովեն հայտերի թարգմանությունը միջազգային ժյուրիի համար՝ թույլ տալով մասնակիցներին կենտրոնանալ իրենց գաղափարների ստեղծագործականության և ստրատեգիական խորության վրա։

Նոր անվանակարգ․ «Տարվա անհատական Telegram ալիք»


Այս տարի առաջին անգամ մրցանակաբաշխության շրջանակում կհանձնվի նոր անհատական մրցանակ՝ «Տարվա անհատական Telegram ալիք» անվանակարգում։


Այս անվանակարգը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր վարում են Telegram ալիքներ՝ նվիրված PR-ի, գովազդի, մարքեթինգի և հաղորդակցությունների թեմաներին իրենց բոլոր դրսևորումներով։ Այն հասցեագրված է հեղինակներին, ովքեր ոչ միայն ստեղծում են հետաքրքիր բովանդակություն, այլ նաև շնչավորում են ոլորտը՝ կիսվելով ներքին դիտարկումներով, վերլուծելով հաջողված օրինակներ և ստեղծելով նոր միտումներ։

Նոմինացվել կարող են այն հեղինակները, որոնց ալիքի բովանդակությունն օգտակար է մասնագիտական հանրության համար, իսկ նրանց կարծիքը՝ հեղինակավոր և ազդեցիկ։ Ալիքի թեմատիկան պետք է լինի ուղղակի կամ անուղղակիորեն կապված հաղորդակցությունների ոլորտի հետ։


Այս սեզոնին մրցանակաբաշխությունը նաև ներկայացնում է տարածաշրջանային Գրան-Պրի համակարգ, որի շնորհիվ ամենաբարձր մրցանակը կշնորհվի այն նախագծերին, որոնք ճանաչվել են լավագույնը իրենց տարածաշրջաններում։ Այս նոր համակարգը հնարավորություն կտա բացահայտել առավել արդյունավետ և ստեղծագործական նախագծերը ոչ միայն ըստ անվանակարգերի, այլև տարբեր երկրների և տարածաշրջանների շրջանակում։


Ժյուրիի անդամների և ոլորտի փորձագետների դիտարկումները


Աստղիկ Ավետիսյան, Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR ակադեմիայի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ (ժյուրի 2024–2025 թթ.)․

«Հաղթելու համար կարևոր է ներկայացնել ոչ միայն հետաքրքիր և ստեղծագործ գաղափար, այլև հստակ ռազմավարություն, չափելի արդյունքներ և սոցիալական կամ նորարարական ազդեցություն։ Ժյուրին գնահատում է այն նախագծերը, որոնք ունեն իրական ազդեցություն հասարակության և լսարանի վրա»։

Վյաչեսլավ Եվսեև, գործադիր տնօրեն, Մենեջերների ասոցիացիա (ժյուրի 2024–2025 թթ.)․

«Eventiada Awards մրցանակաբաշխությունում հաջողության բանալին նորարարությունը, պրոֆեսիոնալիզմը և ունակությունն է՝ թողնելու վառ հետք լսարանի սրտերում և մտքերում։ Հաղթող նախագծին առանձնացնում է կտրուկ, ստեղծագործական գաղափարը՝ համադրված արդիականության և հաղորդակցական նպատակների արդյունավետ իրագործման հետ»։


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page