Հանրային կեպերի (PR) մասնագետները ապատեղեկատվության հերքման ժամանակ պետք է ներառեն այլընտրանքային բացատրություն։ Հանրությունը սովորաբար շարունակում է հավատալ ասեկոսեներին կամ պնդումներին, քանի դեռ չի տեղեկացել պարզաբանումներին և մանրամասներին։ Հարկավոր է ոչ միայն հերքել ապատեղեկատվությունը, այլև ներկայացնել թե ինչ է իրականում տեղի ունեցել։
Էքսետեր համալսարանի հետազտությունները պարզել են՝
ապատեղեկատվության հերքումը կարող է արդյունավետ լինել, սակայն, հիմնականում հանրությունը չբավարարվելով միայն հերքմամբ, շարունակում է վստահել տեղեկատվությանը։
հերքելով ապատեղեկատվությունն ու տրամադրելով այլընտրանքային բացատրություն, մանրամասնելով ինչ է տեղի ունեցել, ներկայացնելով ձեր պատմությունը, կարող եք հասնել ավելի մեծ արդյունքի։
Հետազոտությունը՝
Nyhan, Brendan, & Reifler, Jason. (2015). Displacing misinformation about events: An experimental test of causal corrections. Journal of Experimental Political Science, 2(1), 81-93. http://doi.org/10.1017/XPS.2014.22
Comments