top of page

Հանդիպում ՀՀ նախագահ Սարգսյանի հետ



Այսօր հայ ժողովուրդն ապրում է նորագույն պատմության թերևս ամենադժվար օրերը. համաճարակ, սոցիալական դժվարություններ, պատերազմի հետևանքով կորսված Արցախ, գերլարված քաղաքական մթնոլորտ։ Վերջին ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ ճգնաժամ են առաջացրել քաղաքական և պետական համակարգում, ազդել հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Այս ճգնաժամի վիթխարի մասը սխալ հաղորդակցային ռազմավարության կամ դրա իսպառ բացակայության հետևանք է։ Սուտը, բաժանարար գծերը չեն կարող լինել ճգնաժամի հաղթահարման միջոց։

Դեկտեմբերի 16-ին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալելց Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմի ներկայացուցիչներին՝ փակ դռների ետևում քննարկելու երկրում տիրող իրավիճակը։ Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծեց դժվարին ժամանակներում պետականության շուրջ համախմբվելու ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը, նշեց, որ առանց այսօրվա խնդիրների մասին բարձրաձայնելու և դրանց հստակ լուծումներն ուրվագծելու անհնար է մտածել ու խոսել ապագայի մասին:

Հայկական Փի Ար ասոցիացիայի գործադիր կազմը, կարևորելով գրագետ հաղորդակցությունը պետության և պետականության պահպանման և զարգացման գործում, Նախագահին ներկայացրեց խնդիրներն ու մտահոգությունները, ինչպես նաև առկա ճգնաժամի հաղթահարման տեսլականը։

Commenti


bottom of page