• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO

  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM

    Հայաստանում ամփոփվեց 4P4Youth միջազգային ծրագիրը


    Հայաստանում ամփոփվեց «4P4Youth» կարողությունների զարգացման երկարաժամկետ միջազգային ծրագիրը: Հայկական Փի Ար ասոցիացիան իր եվրոպական գործընկերների հետ համատեղ և Եվրամիության Erasmus + ծրագրի աջակցությամբ իրականացրեց 18-ամսյա ծրագիրը, որի նպատակն էր կազմակերպությունների և բուհական կառույցների ներկայացուցիչներին փոխանցել հանրային կապերի գաղտնիքները, թվային գործիքների օգտագործման հնարավորությունները, ինչպես նաև PR տեխնոլոգիանների թիրախավորված կիրառման առանձնահատկությունները:

    «Հայկական Փի Ար ասոցիացիան ստեղծել է 4P-ի նոր բանաձև՝ #public, #progressive, #popular, #productive, որի գործնական կիրառման հմտությունների զարգացմանն էր ուղղված ամբողջ ծրագիրը: Նախապատրաստական փուլում ուսումնասիրեցինք, թե ինչ մարտահրավերների առաջ են կանգնած բուհերն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, հասկացանք, որ բոլորի համար էլ դժվար է հավուր պատշաճի հանրայնացնել իրենց աշխատանքները: Առաջին հանդիպումը կազմակերպեցինք Իտալիայում, որտեղ մանրամասն նախապատրաստեցինք Գերմանիայում իրականացվելիք ուսուցողական դասընթացը: Ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ հայտնի միջազգային փորձագետներ և ուսուցանողներ իրենց փորձը փոխանցեցին դասընթացի մասնակիցներին»,- ներկայացնում է Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

    Ուսուցողական դասընթացից հետո գործընկեր կազմակերպություններն իրենց երկրներում իրականացրեցին PR արշավներ, նախապես մշակելով գործողությունների աշխատանքային քարտեզ, գործնականում օգտագործեցին PR գործիքներն ու տեխնոլոգիաները, իրենց կազմակերպություններն ու կատարված աշխատանքն ավելի տեսանելի դարձնելու համար: Հայաստանում՝ ծրագրի ամփոփմանը, մասնակիցները ներկայացրեցին իրենց հաջողված փորձը, ինչպես նաև հանդիպեցին «PicsArt» ընկերության, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի և «Immedia.am» հարթակի ներկայացուցիչներին, որոնք ներկայացրեցին իրենց կառույցների առջև դրված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները հանրայնացման ճանապարհին:

    «4Ps4Youth ծրագրի կազմակերպիչ արհեստավարժ մասնագետները փոխանցեցին այնպիսի գիտելիքներ, որ օգտակար է լինելու մեր յուրաքանչյուր ծրագրում, իսկ Հայաստանն իր հյուրընկալությամբ մեզ զարմացրեց ու գերեց: Շնորհակալ ենք նաև գործընկերային լավ հարաբերություններ ձևավորելու համար»,- ասում է լիտվացի Ռասա Ժիլյոնեն:

    Հայկական Փի Ար ասոցիացիայի գործընկերները Գերմանիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիտվայի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Իտալիայի և Հայաստանի 11 ԲՈՒՀ և կազմակերպություններ են:

    #EU, #Erasmus+, #Հայկական Փի Ար ասոցիացիա, #4Ps4Youth #ArmPR