top of page

PR դպրոցը հայտարարում է ընդունելություն



PR դպրոցը հայտարարում է 2018 թվականի 1-ին հոսքի ընդունելություն։ PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝ • ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին, • Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, • ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, • կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը: Դասընթացների տևողությունը՝ • 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):

Հանդիպումները կազմակերպվում են աշխատանքային օրերին (ժամը՝ 12:00-14:00)։ Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:

Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:

Հարգանքով՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ www.ArmPR.org, prarmenian@gmail.com, +37455090965


bottom of page