top of page

Թվային գործիքներ, որոնք կհեշտացնեն ձեր առօրյան



Որոշ ժամանակ առաջ, Չիկագոյում, ես մասնակցում էի Ռագան Քոմունիքեյշնզի (Ragan Communications) սոցիալական լրատվամիջոցներին նվիրված կլոր սեղանին: Ժամանակը բաշխված էր հիանալի, քանզի վերջերս զգում էի, որ իմ հարաբերությունները թվային գործիքների և աղբյուրների հետ վատթարացել են: Ժամանակի ճիշտ կառավարման վերաբերյալ, տվյալ բնագավառում լավագույններից բավականին շատ գաղափարներ ստանալուց հետո՝ ես ավելի դրական տրամադրվեցի ապագայի հանդեպ:

Ստորև ներկայացնում ենք որոշ գործիքներ, որոնք կհեշտացնեն ձեռ առօրյան:

1. Feedly- Ես այն մարդկանցից մեկն էի, ով հպարտանում էր Google Reader-ով մինչ այն պահը, երբ այն ինձ տեղեկացում ուղարկեց մեր բաժանման մասին: Ես ստիպված էի փոխել այդ գործիքը և դժկամորեն հնարավորություն տվեցի Feedly-ին: Եվ հիմա ես զգում եմ, որ մինչ այդ պահը ոչինչ չունեի: Feedly-ն ինձ հնարավորություն է տալիս կազմակերպվածության նկատմամբ իմ կիրքը արտահայտել: Ես կարող եմ ստեղծել տարբեր թեմաներին առնչվող թվային թղթապանակներ և հետո նրանց մեջ ավելացնել նյութեր, այսպիսով՝ ամեն ինչ մատչելի է: Feedly-ն ինձ մոտ ամսագրի տպավորություն է ստեղծում, որտեղ ուղեկցվող հոդվածներով մեծ նկարներ են պատկերված:

2. Offerpop- Ես բազմաթիվ պրոմոներ եմ մշակել՝ ուղղված սոց. լրատվամիջոցների զարգացմանը, այդ իսկ պատճառով՝ փորձարկել եմ բավականին շատ հավելվածներ: Offerpop-ն առաջարկում է արտադրանքի բավականին լայն տեսականի սոց. հարթակների համար, որոնցից են Facebook-ը, Twitter-ը, Pinterest-ը, Instagram-ը, նույնիսկ Tumblr-ն ու Vine-ը, և դրանք պրոմոների համար գործառույթների պակաս չունեն: Միգուցե ամենակարևոր բանն այն է, որ շատ հեշտ է աշխատել այդ հարթակում: Մենք կարող ենք սևագրել ցանկացած պրոմոյի բովանդակությունը և այնտեղ կարող ենք գտնել տեքստ կազմելու հրահանգներ և նկարի չափերի մասին տեղեկություն: Հետևաբար, մեր գրաֆիկական դիզայները կարող է հեշտությամբ տեսողական նյութեր տեղադրել, քանի որ ոչ մի կոդավորման կարիք չկա:

3. PromoJam- Չնայած այս կայքը չունի պրոմոների գործառույթների այն քանակը, որը մենք կարող ենք տեսնել Offerpop-ում, PromoJam-ն նշանակալիորեն շատ ավելի մատչելի է (հիմնական հաշվեհամարի համար մոտ 30 դոլար): Այնպես որ, այն շատ լավ տարբերակ է սահմանափակ բյուջե ունեցող հաճախորդների համար՝ ֆեյսբուքյան մեկ պրոմո ստեղծելու համար: Ինտերֆեյսը օգտագործողի համար հարմար է և կոդավորում չի պահանջում, այնպես որ անհատականացված պրոմոները կարող են ստեղծվել շատ արագ: Ես նաև կգովաբանեի կայքի հաճախորդների սպասարկաման բաժինը: Մի քանի շաբաթ առաջ հաճախորդներից մեկի ֆեյսբուքյան էջում պրոմո տեղադրելու ժամանակ խնդիր ունեի, և հաճախորդների սպասարկաման բաժինը շատ մեծ ոգևորությամբ օգնեց ինձ լուծել խնդիրը:

4. GroupHigh- Մի քանի տարի առաջ ես GroupHigh-ի երկրպագուն չէի, բայց իր վերափոխումից հետո ես սկսեցի օգտագործել այն: Ես սերտորեն աշխատում եմ սննդամթերքի բլոգերների հետ գրեթե ամեն օր՝ հաճախորդների անունից: GroupHigh-ի օգնությամբ հեշտությամբ կարելի է հայտնաբերել տարբեր տեղերում գտնվող հատուկ թեմաներով զբաղվող բլոգերներին: Սա նաև հիանալի գործիք է գտնելու բլոգերների սոց. հաշվեհամարները և նրանց մասին տեղեկություն, որոնք ես, սովորաբար, ընդգրկում եմ հաճախորդների համար նախատաեսված առաջարկների և հաշվետվությունների մեջ: Սննդամթերքի բլոգգերը չի ցանկանա իմանալ, որ դու նրան գտել ես GroupHigh-ի միջոցով: Նրանք ցանկանում են, որ դու կարդաս իրենց բլոգը, կապ հաստատես իրենց հետ սոց. ցանցերում և ճանաչես նրանց՝ նախքան հանդիպելու մասին հրավեր ուղարկելը:

5. Followerwonk- Ովքե՞ր են ձեր Twitter-ի հետևորդները: Հետևորդների մասին տեղեկություն փնտրելը և հետևելու նպատակով նոր օգտատերեր փնտրելը շատ հաճախ հոգնեցնող է: Followerwonk-ն հնարավորություն է տալիս տեսնել Twitter- ի հետևորդների գտնվելու վայրը, վերլուծել Twitter- ի պրոֆիլները և գտնել Twitter- ի կենսագրության բանալի բառերը: Այն ունի նաև պարզ դիսպլեյ, որը նյութը ցուցադրում է հիմնական գրաֆիկաների և աղյուսակների տեսքով, որոնք հեշտ են հասկանալ և օգտագործել: Մեկ այլ գործառույթ, որն օգտակար է հաճախորդների համար: Այն նաև հնարավորություն է տալիս համեմատել մեկ Twitter-ի հաշվեհամարը այլ երկու հաշվեհամարների հետ՝ ինչպիսիք են մրցակիցների, ընկերների կամ ոլորտի ղեկավարների:

6. Sprout Social- Կլոր սեղանի մասնակիցները աղաղակում էին Sprout Social- ի մասին: Ինձ դուր է գալիս, որ Sprout Social-ը կենտրոնանում է թիմային մոտեցման վրա, քանի որ, սովորաբար, կան բազմաթիվ մարդիկ, որոնք սոցիալական ցանցեր են ղեկավարում գործակալության մեջ: Բացի այդ, բոլոր գործառույթները, որոնք նախատեսված են կառավարելու և վերահսկելու պլատֆորմների ներգրավվածությունը՝ բավականին գրավիչ են:

7. Canva- Այս գործիքն իրոք կարևոր է թվում: Տեսողական սոցիալական լրատվամիջոցների բովանդակությունը աճել է 2012 թվականից, երբ Pinterest-ի և Instagram-ի օգտագործողների թիվը սկսեց աճել: Ոմանք կանխատեսել էին, որ 2014-ը կլինի այն տարին, երբ վիզուալ բովանդակությունը սոցիալական լրատվամիջոցներից ավելի բարձր կդասվի և դա կարծես ճշմարիտ է: Մտածեք, որ Canva-ն մատչելի անձնակն ոճաբան է, որը օգնում է ձեզ աչքի ընկնել ամբոխով լեցուն սոց. լրատվամիջոցների երեկույթում: Այս անվճար հավելվածը հնարավորություն է տալիս օգտվողներին ստեղծել դիզայնի հիմնական դետալներ, ինչպիսիք են բլոգների և սոցիալական լրատվամիջոցների համար գրաֆիկաները: Այն, անշուշտ, տարբերվում է Photoshop կամ InDesign ծրագրերից: Փոխարենը, Canva-ն օգնում է բովանդակության դասավորության հարցում, և դա կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր միշտ չէ, որ ունենում են գրաֆիկական դիզայներ և, պարզապես, պետք է ստեղծեն պարզ, գրավիչ գրաֆիկական բովանդակություն:

8. Camtasia- Մեր օրերում որքան կարճ, այնքան լավ, երբ խոսքը վերաբերում է տեսանյութերին, և այս գործիքը հեշտացնում է խմբագրել և միացնել կարճ տեսանյութերը: Ես կցանկանայի դա փորձել այն նախագծերի համար, որոնք չունեն մասնագիտական տեսանյութ ստանալու համար անհրաժեշտ բյուջե:

9. LinkedIn tags- Դուք գիտեիք, որ կարող եք ձեր LinkedIn կոնտակտները նշել(tag): Թվիթերի ցուցակների նման (իմ առօրյա գործիքներից մեկը), կարող եք նշումներով(tags) հեշտությամբ պիտակավորել ձեր LinkedIn- ի կապերը, ինչպիսիք են «Հաճախորդներ» կամ «Սոցիալական լրատվամիջոցների վերաբերյալ կլոր սեղանի մասնակիցներ»` հեշտ մուտք գործելու համար:

Մենք մեծ սիրով կցանկանայի տեղեկանալ ձեր սիրելի գործիքների և աղբյուրների մասին նույնպես, այնպես որ խնդրում ենք տեղադրեք դրանք մեկնաբանության համար նախատեսված դաշտում:

Հեղինակ` Հանա Բիելիուսկաս (Hana Bieliauskas),

CMA հանրային կապերի (PR) գործակալություն, Կանզաս Սիթի, ԱՄՆ

Թարգմանությունը` Նաիրա Դարբինյանի


bottom of page