top of page

Էդուարդ Շարմազանովն ընդունել է PR դպրոցի ուսանողներին


ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 26-ին հանդիպել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի կողմից ստեղծված PR դպրոցի ուսանողների եւ դպրոցի ղեկավար Աստղիկ Ավետիսյանի հետ: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է իր անցած քաղաքական ուղին եւ փորձը:

Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Ազատ եւ անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող մասնագիտական հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին, որոնց Էդուարդ Շարմազանովը սիրով պատասխանել է:

Ուսանողները հիմնականում հետաքրքրվել են Հայաստանում կիրառվող PR գործիքակազմով, ինչպես նաեւ փորձել ճշտել ԱԺ փոխնախագահի տեսակետը PR ոլորտում կիրառվող մոտեցումների վերաբերյալ:


bottom of page