top of page

ՀՖԿՍՊԻ-ում բանախոսեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը


Սպորտային մանկավարժության և կառավարման ֆակուլտետը, դեկան Գագիկ Սարգսյանի ղեկավարությամբ, սկսել է ինստիտուտում անցկացնել վարպետության դասեր և աշխատաժողովներ՝հրավիրելով տարբեր ոլորտների առաջատար և փորձառու մասնագետների։ Ծրագրի մեկնարկը տրվեց Մարզական լրագրության և շախմատի ամբիոնում, որտեղ դասախոսությամբ հանդես եկավ Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը։ Հանդիպման սկզբում Ա. Ավետիսյանը նշեց՝ ուրախ է հանդիպելու ուսանողների հետ և նրանց ներկայացնելու սեփական փորձը։ Ավետիսյանը դասախոսներին և ուսանողներին ծանոթացրեց Հանրային կապերի բնորոշիչ սահմանումներին, անդրադարձավ PR-ի և քարոզչության տարբերակիչ առանձնահատկություններին, հանրային կապերում մեծ դերակատարում ունեցող հաղորդակցության սկզբունքներին, պարզաբանեց սև PR-ի թյուր ընկալումները, մանրամասնեց ԶԼՄ-ի և հանրության միջև փոխհարաբերությունների ձևավորման PR գործիքները։ Ա. Ավետսիսյանը ոլորտում ունի հարուստ և ուսանելի փորձ՝ստանձնելով հանրային կարպերի իրականացման, հայտնի կազմակերպությունների և գերատեսչությունների հեղինակության ամրապնդման տարբեր պաշտոններ։ Սեմինարավարը ներկայացրեց միջազգային հարթակում կիրառվող PR գործիքներն և տեխնոլոգիաները, հայրենական դաշտում ամրագրված հաջողությունները՝ հնարավորություն տալով մասնակիցներին հարցադրումներով բացահայտել մասնագիտության գաղտնիքները: Ինչպես նշեց բանախոսը, հանրային կապերն ամենապահանջված մաանագիտություններից է, սակայն դեռ շատ մասնագիտական բացեր և խնդիրներ կան այս ոլորտում։ Բուհի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Արամ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Աստղիկ Ավետիսյանին հագեցած և չափազանց հետաքրքիր դասի համար՝ընդգծելով, որ նման ծրագրերի շնորհիվ, ինստիտուտը կնպաստի մասնագիտական կրթության զարգացմանը, հնարավորություն կտա ուսանողներին ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ։ Ֆակուլտետի դեկան Գագիկ Սարգսյանը հավելեց, որ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ դասընթացները շարունակական են լինելու։


bottom of page