top of page

PR դպրոցն ընդունեց 2016թ.-ի առաջին դիմորդներին


Հայկական Փի Ար ասոցիացիայի «PR դպրոցը» այսօր իր դռները բացեց երիտասարդ մասնագետների առջև:

Դպրոցի եռամսյա ուսուցման հիմնական նպատակն է PR մասնագետների գիտելիքների խորացումն ու զարգացումը: 109 դիմորդներից PR դպրոց են ընդունվել ընդամենը 15-ը: Վերջիններիս ընտրության հարցում հաշվի է առնվել նրանց մոտիվացիոն նամակներն ու անհատական մոտեցումները: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանի խոսքով` դիմորդների ընտրությունը պատահական չի եղել. «Շատ փորձառու մասնագետների կողքին այժմ կանգնած են անփորձ երիտասարդներ. աշխատողների կողքին` չաշխատողներ: Այս զուգահեռները դիտմամբ են տարված, քանի որ ավելի կարևոր է փորձի փուխանակումն ու սովորեցնելով սովորելը»:

PR դպրոց ընդունվածների հիմնական նպատակն է կարճ ժամանակահատվածում ստանալ առավելագույն գիտելիքներ, հասկանալ ոլորտի առանձնահատկությունները և դառնալ հմուտ PR մասնագետներ. սա էր վկայում առաջին հանդիպման ընթացքում իրակացված «սպասումների և մտահոգությունների վերհանում» դերախաղը:

Նշենք, որ դասապրոցեսում իրենց լավագույնս դրսևորած մասնակիցները կստանան երկլեզու դիպլոմ:


Comments


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page