top of page

«YouTube»-ը PR գործիք



Facebook-ը, Twitter-ը և Instagram-ը փորձում են առաջատար տեղ զբաղեցնել «վիդեո աշխարհում», սակայն YouTube-ը դեռ շարունակում է մնալ առաջատարը:

Չնայած YouTube-ի բարձր ցուցանիշներին, Google-ը յուրաքանչյուր ամիս ապահովում է վեց միլիարդից ավելի դիտումների քանակ: Մեծ սխալ է YouTube-ը օգտագործել զուտ որպես տեսանյութերի բազա: Google-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում 18-49 տարեկանները տեղեկատվություն են ստանում YouTube-ից, ոչ թե մալուխային ալիքներից: YouTube-ի չափման համակարգը կարողանում է նկատել տեսանյութի անգամ երեք վայրկյան դիտումը: «PR ոլորտի և սոցիալական մեդիայի ռազմավարություններն ու մարտավարությունները գրքում» Ջեյ Դոլանը` սոցիալական մեդիայի գլխավոր ստրատեգը, կոչ է անում YouTube-ի օգտատերերին այն օգտագործել նաև որպես գովազդի միջոց:

YouTube-ում լսարան ապահովելու համար PR մասնագետներն առաջարկում են տեղադրել ավելի կրեատիվ տեսանյութեր: Համաձայն Ջեյ Դոլանի` հետևյալ երեք քայլերը կօգնեն YouTube-ում տեսանյութերի մեծ դիտումներ ապահովել.

Սկզբից մտածեք Youtub-ի մասին: Անոտացիոն աշխատանքները լավագույն ձևով կաշխատեն, եթե տեսանյութերն ստեղծեք ձեր մտքում: Միացնելով դրվագները՝ ավելացրեք նաև գրաֆիկա:

Այլ տեսանյութերի հղում: Ավելի կրեատիվ լինելու համար կարող եք լսարանին ապահովել նաև այլ տեսանյութերով: Եթե ունեք հաղորդումների շարք, ուղորդեք լսարանին դիտելու ձեր նախորդ նեսանյութը կամ գալիք նյութի անոնսը:

Բաժանորդագրության հարցում: Youtube-ում կանոնավոր կերպով դիտումներ ապահովելու լավագույն տարբերակը բաժանորդների ձեռքբերումն է: Ձեր տեսանյութի վերջում ավելացրեք բաժանորդագրման հնարավորություն. կրեատիվ տեսանյութով կլանված դիտորդը կբաժանորդագրվի ձեր ալիքին:


Comments


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page