top of page

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ և ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

Հայկական Փի Ար ասոցիացիայի անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ։ 

Ասոցիացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է (էլ․ հայտի միջոցով) ասոցիացիայի գործադիր մարմնին։ 

Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է Նախագահությունը՝ ասոցիացիա Կանոնադրության հիման վրա։ 

Ասոցիացիայի անդամը ցանկացած ժամանակ ազատ է դուրս գալու կազմակերպությունից։ Կազմակերպության անդամությունից հեռացումը կատարվում է Նախագահության որոշմամբ։ 

Ասոցիացիայի անդամների համար Ժողովի որոշմամբ սահմանվում է անդամավճար։

Ասոցիացիայի անդամն իրավունք ունի՝

1․ ընտրել և ընտրվել ասոցիացիայի կառավարման մարմիններում, 

2․ ներկա գտնվել Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով,

3․ ցանկացած դեպքում անվճար օգտվել կազմակերպության ծառայություններից, 

4․ ծանոթանալու ասոցիացիայի մարմինների արձանագրություններին, ստանալու նրանց ընդունած որոշումների պատճենները, 

5․ վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու ասոցիացիայի մարմինների որոշումները։ Ասոցիացիայի անդամի կողմից գործադիր մարմնի որոշումների բողոքարկումն իրականացվում է Ժողովին համապատասխան դիոմւմ ներկայացնելու եղանակով։ Դիմումը քննարկում է Ժողովը։ Դիմումի քննարկումը կարող է կատարվել նաև հեռակա կարգով։ 

Ասոցիացիայի անդամը պարտավոր է հարգել ասոցիացիայի յուրաքանչյուր անդամի և պահպանել ասոցիացիայի էթիկետը

bottom of page