top of page

ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ

ՎԱԶՐԻԿ ԲԱԶԻԼ

 

Բազմաթիվ գրքերի հեղինակ, հրապարակախոս, հաղորդակցության մասնագետ, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր (Speechwriter) Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թ.-ի փետրվարի 4-ին, Մյունխենում: Հայկական ծագումով Վազրիկ Բազիլը գերմանական իրականության մեջ առանձնանում է տարբեր ոլորտների, հատկապես քաղաքական շրջանակների համար ճառեր գրելով և ուղերձներ մշակելով, որպես խորհրդատու աջակցում է հանրային կապերի իրականացման, հեղինակության ամրապնդման և հռետորական արվեստի ծանոթացմանը:

Վենետիկի Մխիթարյան միաբանությունում կրթությունն ավարտելուց հետո շարունակում է ուսումնասիրել փիլիսոփայություն, աստվածաբանություն, գերմանագիտություն և հոգեբանություն, հանրային կապեր Հռոմի Գրիգորյան պապական համալսարանում:
Գիտությունների թեկնածուի իր կոչումը ստանում է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիանի անվան համալսարանի փիլիսոփայության ամբիոնում:

Աշխատել է «Լոյկորեյա» հիմնադրամում, Գերմանիայի Բունդեսթագում, Սաքսոնիա երկրամասի Մշակույթի ու սպորտի նախարարությունում, իսկ այժմ հանդես է գալիս որպես հաղորդակցության և հանրային կապերի անկախ փորձագետ-խորհրդատու և համագործակցում տարբեր ընկերությունների, գործակալությունների, հիմնադրամների և կուսակցությունների հետ:

Վազրիկ Բազիլը 2010-2016 թթ.-ին նախագահել է Գերմանախոս ճառագիրների ընկերակցությունը:  Ավելի քան 25 տարի անդամակցում է  «Գերմանական հանրային կապերի ընկերակցությանը»:

2010-2014 թթ.-ին «Գերմանական PR մրցանակի» հանձնաժողովի անդամ:

Մի շարք հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում «Լուֆտանզիա» ավիաընկերության հանրային կապերի (PR) խորհրդատու։

Հայկական Փի Ար ասոցիացիային Նախագահության որոշում՝

12.09.2016

Վազրիկ Բազիլ
bottom of page