top of page

Տարվա PR իրադարձություն՝ Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակ



Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։

«Տարվա PR իրադարձություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Լիտվայում, Լատվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակը։

Հանդիսավոր մրցանակաբաշխությանը Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ նախկին դեսպան, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Տիգրան Մկրտչյանին մրցանակը հանձնեց պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը։


«Տարվա PR իրադարձություն» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝

  • Հայաստանում առաջին դրոններով շոու. Evocabank

  • Վիրտուալ երթ. Ցեղասպանության 105 տարելիցին տվիրված միջոցառումներ. ՀՀ կառավարություն

  • Կոմիտասի «Սուրբ Պատարագ» ձայնասկավառակ. Լիտվայում, Լատվայում և Էստոնիայում ՀՀ դեսպանատուն։

Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

Comments


bottom of page