top of page

Հայաստանի բարեկամ՝ ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան



Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։

«Հայաստանի բարեկամ» անվանակարգում հաղթող են ճանաչվել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն պարոն Ժոնաթան Լաքոտը։

Հանդիսավոր մրցանակաբաշխությանը Նորին Գերազանցություն պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին մրցանակը հանձնեց Հայկական PR ասոցիացիայի փոխնախագահ, Հայաստանի PR դպրոցի համակարգող, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ մագիստրոսական ծրագրի դասախոս Արման Գրիգորյանը։


Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

bottom of page