top of page

Տարվա ԶԼՄ. «Առավոտ» օրաթերթ՝ «Կյանքը սահմանի եզրին»



Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։

«Տարվա ԶԼՄ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Առավոտ» օրաթերթը՝ «Կյանքը սահմանի եզրին» շարքի համար։

Հանդիսավոր արարողությանը «Առավոտ» օրաթերթի լրագրող Մելանիա Բարսեղյանին մրցանակը հանձնեց բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը։

«Տարվա ԶԼՄ» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝

  • «Առավոտ» օրաթերթը՝ «Կյանքը սահմանի եզրին» շարք

  • «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը՝ «Երկիրը երկիր է» հաղորդաշար

  • «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ «Մեր գյուղի եկեղեցին» հաղորդաշար

Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

bottom of page