top of page

Տարվա PR նախաձեռնություն՝ «Պատրաստում են արցախցիները»



Տեղի ունեցավ հաղորդակցության ոլորտի ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Հայկական PR մրցանակաբաշխության 5-րդ հոբելյանական հանդիսավոր արարողությունը։

«Տարվա PR նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Տերյան» մշակութային կենտրոնի «Պատրաստում են արցախցիները» նախաձեռնությունը։

Հանդիսավոր արարողությանը Տերյան մշակութային կենտրոնին մրցանակը հանձնեց Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։

«Տարվա մշակութային PR» անվանակարգի լավագույն եռյակում նոմինացված էին՝

  • Արյունոտ լվացք՝ Տորոնտոյում. «Մուղդուսյան» արվեստի կենտրոն

  • Թիկունքը մշակույթ. ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարություն

  • Պատրաստում են արցախցիները. Տերյան մշակութային կենտրոն

Հայկական PR ասոցիացիայի հետազոտական թիմի կողմից 2020 թվականի հունվարից 2021 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրվել են ՀՀ պետական գերատեսչությունների, ֆինանսական կառույցների, տեղական և միջազգային, քաղաքական, մշակութային, սոցիալական կազմակերպությունների իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները։ Հետազոտության ընթացքում աշխատանքային գործիքներն ընտրվել են ըստ թիրախային լսարանի՝ իրականացվել են մանրակրկիտ հարցազրույցներ, հարցաթերթիկային փորձագիտական հարցումներ: Հարցման է ենթարկվել թվով 1925 ռեսպոնդենտ (հանրային կեպերի մասնագետներ, քաղաքագետներ, արվեստագետներ, հոգեբաններ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ)։ Հետազոտությանը մասնակցել է 19 ֆոկուս խումբ՝ տարիքային 2 խմբով (23-35 և 35-70 տարեկան 250 մարդ, որոնցից 42%-ը տղամարդ, 58%-ը՝ կին): Մեկ տարվա կտրվածքով մշտադիտարկման են ենթարկվել ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումներն ու տեսանյութերը, ինչպես նաև օգտագործվել է ավտոմատացված «Ռումորս» մոնիթորինգային համակարգը:

Հետազոտությունների արդյունքում մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ձևավորված լավագույն տասնյակից քանակական հետազոտության մեթոդաբանությամբ առանձնացվել է լավագույն եռյակը, որից տարվա լավագույնին ընտրել է միջազգային մասնագիտական հանձնաժողովը:

Comments


bottom of page