2005 թ. սոցիալական ցանցերի բուռն զարգացումն առաջացրեց զգալի փոփոխություններ հանրային կապերի (PR) ոլորտում և հնարավորություն տվեց ոլորտի հետազոտողներին քանակական վերլուծություն կատարել:
«Հետևելով, թե ինչպես են սոցիալական և այլ թվային ցանցերը օգտագործվում հանրային կապերի ոլորտում. 12 տարի շարունակվող հետազոտությունը» Public Relations Journal-ի վերջին համարում տպագրված սոցիալական ցանցերի ուսումնասիրության վերաբերյալ հոդված է՝ գրված Դոնալդ Րայթի, բ.գ.թ. և Մայքլ Դրիֆկա Հինսոնի կողմից: Այս ուսումնասիրության նապատակն էր հետազոտել սոցիալական ցանցերի օգտագործումը հանրային կապերի ոլորտում: Րայթըը և Հինսոնը գրանցել են իրենց հետազոտության արդյունքները հարցաթերթիկների պատասխանների հիման վրա, որոնք շարունակաբար բաժանվել են 2005թ.-ից սկսած:
Արձանագրվել են ավելի քան 4000 մասնագետների պատասխաններ: Ինչպես նշվում է հոդվածում, սա հետազոտության մասնակիցների բացառիկ մեծ քանակ է: Բացի նրանից, որ այս հետազոտությունը բավականին ծավալուն է, այն նաև իր մեծ ներդրումն ունեցավ PR ոլորտում, որտեղ հավաստի հետազոտություների մեծ պակաս էր զգացվում:
Հիմնական արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական ցանցերը ընդունվում և օգտագործվում են PR մասնագետների շրջանում: Տարիների ընթացքում հետզոտությունը ցույց է տվել, որ մասնագետների մեծամասնությունը համաձայնում է այն կարծիքի հետ, որ սոցիալական լրատվամիջոցները փոխում են PR-ի իրագործման ձևերը: Ըստ արդյունքների, Facebook-ը մասնագետների կողմից ամենաշատ օգտագործվող հարթակն է, իսկ երկրորդը Twitter-ն է: Մյուս հարթակները, օրինակ՝ Instagram-ը, LinkedIn-ը և Pinterest-ը, նույնպես օգտագործվում են, բայց ոչ այքան մեծ հաճախականությամբ, որքան Facebook-ը և Twitter-ը:
Այն հարցին, թե որքան հաճախ են PR մասնագետները օգտագործում սոցիալական ցանցերերը աշխատանքային օրվա ընթացքում, միայն 2%-ն է պատասխանել, որ ընդհանրապես չի օգտագործում: Հետաքրքիր է, որ 4 %-ը պատասխանել է, որ դա խլում է նրանց աշխատանքային օրովա 75% և ավելին: Պատասխանողների մեծամասնությունը՝ 35-43%-ը, նշել է, որ սոցիալական ցանցերը խլում են նրանց ժամանակի 11-25%:
Այն հարցին, թե արդյոք նրանց ընկերությունները հաշվարկում են սոցիալական ցանցերի օգտագործման հաճախականությունը, 2005թ-ին պատասխանողների 52%-ը նշել է «Այո», իսկ 2017թ. այդ թիվը նվազել է 48%-ի: Հաշվարկներ կատարելու ժամանակ ընկերությունները հիմնականում կատարում են բովանդակային վերլուծություն:
Այս հետազոտության արդյունքներից կարելի է պատկերացում կազմել, թե ինչ տեղ են զբաղեցնում սոցիալական ցանցերեը հանրային կապերի ոլորտում: Facebook-ը և Twitter-ը ակնհայտորեն կարևոր դեր են խաղում PR հաճախորդների համար փոխշահավետ հարաբերությունների հաստատման գործում:
Ամբողջական հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ Institute for Public Relations