• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM

PR դպրոցը հայտարարում է 2017 թ.-ի 1-ին հոսքի ընդունելություն



PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝ • ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին, • Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, • ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, • կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:

PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը: Դասընթացների տևողությունը՝ • 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):

Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:

PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև փետրվարի 20-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:

Մասնակցության հայտ` https://goo.gl/forms/TyWlyUF02OBuRsox1


  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO