- Բա՛րև,
- Բա՛րև..
Ահա այսպիսի խոստումնալից բարև-ով էլ սկսվեց մեր հանդիպումը՝ իմ և PR դպրոցի հետ.15 ընտրված դասամասնակիցներ՝ տարբեր տարիքի, տարբեր ոլորտներից, սկսնակից մինչև ոլորտում փորձ ունեցողներ.ուրախ եմ, որ թիմում:
Մինչ մտքումս մի շարք հարցեր են պտտվում, Աստղիկ Ավետիսյանն իր հանգիստ ու տրամադրող ձայնով հայտարարում է՝ խաղ ենք խաղում: Կես ժամ անց բոլորս արդեն միմյանց գիտենք՝ Քրիստինա, Արման, Աստղիկ, Արման, Անի, Նարինե, էմմա, Լիանա, Անահիտ … : Հարցական հայացքները վերացել են. ժպտում ենք.
Բոլորիս միավորող մի բան կա՝ եկել ենք նորի, լավի, թարմի, հետաքրքիրի և օգտակարի հետքերով.ոգևորված ենք:
Տեսանյութի դիտում.կարծիքի և մտքերի ազատ արտահայտում-փոխանակում. օրվա ամփոփում՝ օրը հաջողված է:
Հ.գ. Աստղիկն ասում է, որ մարդու անունը հիշելը և նրա հետ խոսելիս անունը նշելը կարևոր է. նա մեր բոլորի անունները հիշում էր: