top of page

Ստեղագործական մտքից դեպի շահ և իշխանություն կամ Քաղաքական PR-ի հետքերով



Այսօր PR դպրոցի բանախոսն էր ք.գ.թ., քաղաքական վերլուծուբան Աբրահամ Գասպարյանը: Բանախոսությունից պարզ դարձավ, որ քաղաքական փաթեթավորումը՝ իր բոլոր հատկանիշներով, բայց որ ամենակարևորն է՝ քաղաքական որոշումների կայացմամբ, շահերի հարաբերությամբ, գործուղությունների և հետադարձ կապի հարաբերակցությամբ, ներկայացնում է այն, ինչ ասել է՝ քաղաքական PR:

Բանախոսությունը օգտակար էր և հետաքրքրեց հատկապես այն մասնակիցներին, որոնք ունեին քաղաքական մշակութային հետաքրքրություն, և որոնց հետաքրքրության շրջանակներում են գտնվում այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ քաղաքական շահ, գործողություն, որոշումների կայացում, որոշումների կայացման լիազորություն, քաղաքական տրամադրություն, վարք, արժեքներ և այլն: Թեև բանախոսությունն ընթանում էր և հիմնված էր մասնավորապես իրական օրինակների վրա, բայց, հաշվի առնելով բանախոսի հենքային գիտելիքն ու փորձը, կրում էր նեղ մասնագիտական ուղղվածություն:


1 Comment


Unknown member
Jun 20, 2022

Thanks for sharring

Like
PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page