top of page

Թիմի ճիշտ ընտրությունը



Ես, որպես մասնակիցներից մեկն, առաջին հանդիպմանը հասկացա, թե ուր եմ եկել, հստակ գծապատկերվեց գիտակցությանս մեջ, թե ինչ եմ պատրաստվում անել հետագա 3 ամիսների ընթացքում։ Առաջին հանդիպումը խոստումնալից էր ոչ միայն դասի առաջին րոպեներին, այլև ամբողջ դասաժամին։ Այն ուրվագծեց դասընթացի առարկայի ու նպատակի սահմաններն ու բովանդակությունը։ Բանախոսի մոտեցումն ու դասավարման մոդելն օգնեցին մասնակիցներիս կազմել թիմ, որն ունի մեկ նպատակ՝ մասնագիտանալ հանրային կապերի բնագավառում։

Այո՛, այս դասընթացի առաջին դասն ինձ համոզեց, որ ես չեմ սխալվել, որ հետաքրքրվել եմ PR ոլորտով, չեմ սխալվել, որ դիմել եմ ու ընտրվելուց հետո, մեծ սպասումներով հաճախել եմ դասին՝ դառնալով մի նպատակ հետապնդող ու առայժմ նույն ուղղությամբ նայող թիմակիցներիցս մեկը։ Դասընթացը՝ շոշափելով PR հասկացույթի սահմանները, ուրվագծելով կատարվելիք աշխատանքները, քննարկումների միջոցով ցույց տալով, որ բազմազան մտքերի միմյանց բախումն է ապահովում յուրաքանչյուրիս մտածողության, կշռադատման, ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը, ինքնին PR-ի օրինակ էր։ Այն 15 անհատների կատարած ճիշտ ընտրության PR-ն էր։


bottom of page