top of page

Հանրությունը պետք է իմանա, թե ինչպիսին է բանակը. Ա. Հովհաննիսյան


PR դպրոցում ապրիլի 21-ին վարպետության դաս վարեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ, վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

Կարևորելով հանրային կապերի մասնագետներին տեղեկատվությամբ զինելու անհրաժեշտությունը՝ բանախոսը ներկայացրեց բանակ-հասարակություն, բանակ-լրագրող փոխհարաբերությունների առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու բացթողումները, անդրադարձավ Պաշտպանության նախարարության կողմից տարվող աշխատանքներին և ապրիլյան պատերազմին:

Ա. Հովհաննիսյանի խոսքով` առկա բացերի հետ մեկտեղ կարելի է արձանագրել բավականին դրական փոփոխություններ վերջին 4 տարիների ընթացքում: «Հանրություն-բանակ և լրագրող-բանակ փոխհարաբերութուններն ավելի սերտ են դարձել` շնորհիվ բանակի թափանցիկ գործելաոճի: Վերջին տարիներին համեմատաբար աճել են ինչպես «բազմոցային քննադատների» թիվը, այնպես էլ մասնագիտացված, առողջ քննադատություններն ու մեկնաբանությունները: Մենք միայն ուրախ ենք, երբ տեսնում ենք առողջ քննադատություն և գրագետ մեկնաբանություն. հանրությունը պետք է իմանա, թե իրենց պահող ուժը` բանակը, ինչպիսին է»:


bottom of page