top of page

PR դպրոցը հայտարարում է ընդունելություն


#PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝

• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,

• Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, • ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, • կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: Հանրային կապերի և #հաղորդակցության դպրոցը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ բացառիկ հարթակ է ինչպես գործող մասնագետների վերապատրաստման, այնպես էլ ոլորտում առաջին քայլերը կատարելու համար։ PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը: Դասընթացների տևողությունը՝ • 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում, յուրաքանրյուր երեքշաբթի՝ 2 ժամ տևողությամբ, ժամը 12:00-14:00): Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ: PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև մարտի 27-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար: Լրացրե՛ք առցանց հայտադիմումը։

Comments


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page