#PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝
• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,
• Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,
• ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,
• կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:
Հանրային կապերի և #հաղորդակցության դպրոցը ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ բացառիկ հարթակ է ինչպես գործող մասնագետների վերապատրաստման, այնպես էլ ոլորտում առաջին քայլերը կատարելու համար։
PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:
Դասընթացների տևողությունը՝
• 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ, ժամը 12:00-14:00):
Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:
PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 9-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:
Լրացրե՛ք առցանց հայտադիմումը։
Comments