Հայկական Փի Ար ասոցիացիան հայտարարում է PR դպրոցի 2018թ․-ի 2-րդ հոսքի ընդունելություն։
PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝
• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին, • Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, • ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, • կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:
Դասընթացների տևողությունը՝ • 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):
Հանդիպումները կազմակերպվում են աշխատանքային օրերին։ Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:
PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 10-ը:
Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար: