top of page

PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 8-ը



PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ:

PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝

• ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,

• Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,

• ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,

• կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:

PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:

Դասընթացների տևողությունը՝

• 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):

Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ:

Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:

PR դպրոցի դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտաձևը մինչև սեպտեմբերի 8-ը։ Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար:


bottom of page