ARM

2006 թվականից սկսած կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ երիտասարդների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, մարզային երիտասարդական կառույցների համար: Ոսուցողական ծրագրի կարգախոսն է` «Սովորել` սովորեցնելով»: Ուսուցողական ծրագրի յուրաքանչյուր մասնակից մասնակցությունն է ունենում ընկերներին սովորեցնելու գործընթացում:

Կազմակերպության կողմից կազմակերպվել են տարաբնույթ քարոզարշավներ` Գրքի տոն ԵՊՀ-ում, Ամառային սերենադ, Սովորում ենք PR գործիքներ, Գրականությունն իրադարձություն, Հայաստանի մարզերի օրերը Երևանում, Հայաստանն առանց աղբի, Մայիսյան հաղթանակներ. «Երջանիկ երեխաներն առողջ ու հանդուրժող հասարակության գրավականն են» արտթերապիա: Համացանցը և մենք, Սփյուռքում առկա հիմնախնդիրները հանրային կապերի մասնագետների աչքերով, Ժուռնալիստիկան իբրև PR գործիք, Քաղաքական PR տեխնոլոգիաներ, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, քաղաքական առաջնորդի հաղորդակցական հմտություններ, առաջնորդի կերպարի ստեղծում, բրենդինգ, Գովազդ. եթերային գովազդի առանձնահատկությունները, Սոցիալական մեդիա և PR, Գենդերային իրավահավասարության հիմնախնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում, Pr news, PR cocktail, Pr politic ուսուցողական ծրագրերի իրականացում:
2008 թվականին հրատարակվել է «Հանրային կապեր», իսկ 2014 թվականին` «Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համակարգում» գրքերը, որոնք սկսնակ հանրային կապերի մասնագետների համար տեսական գիտելիքներ ստանալու մատչելի տեղեկատվություն են: Գրքերի հեղինակը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն է:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 23-ին մեկնարկեց «Հանրային կապերի /PR/ դպրոցը»: 

«Հանրային կապերի դպրոցը» ուսուցողական ծրագիր է, որը նպատակ է հետապնդում մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: 

Դպրոցի խնդիրն է.

• հանրային կապերի ուսուցումը, երիտասարդ և սկսնակ մասնագետների շրջանում իմացության մակարդակի բարձրացումը,

• ծանոթացումը ոլորտում աշխատող և երկարամյա փորձ ունեցող մասնագետների հետ՝ համատեղ ծրագրեր և գործունեություն ծավալելու համար,

• մամուլի քարտուղարների, հանրային կապերի մասնագետների վերապատրաստումը,

• գիտատեսական և կիրառական համատեղ հետազոտությունների իրականացումը: 

Եռամսյա դպրոցը հնարավորություն է ընձեռում անվճար ծանոթանալու Հայաստանի Հանրապետության հանրային կապերի ոլորտում 25 տարիների ընթացքում ստեղծված ու կայացած PR դաշտի գործունեությանը, արձանագրված հաջողություններին ու ձևավորված փորձին: Ուսուցողական հանդիպումների ընթացքում մասնակիցներն ունկնդրում են ՀՀ PR դաշտում գործունեություն ծավալած վարպետների, ոլորտի նախկին և գործող պաշտոնատար բարձրաստիճան անձանց (նախագահների և նախարարների մամուլի քարտուղարներ, գերատեսչությունների հանրային կապերի ստորաբաժանումների պատասխանատուներ և այլք) ելույթներն ու հաջողված փորձի օրինակները:

PR cocktail for Youth worker

Be a creative entrePReneur

VIRTrUrAL CROSSROAD

2014թ. հուլիսի 21-ից 27-ը «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «PR cocktail for Youth worker» միջազգային ուսուցողական դասընթացը, որին մասնակցեցին Իսպանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Էստոնիայից, Լիտվայից, Բուլղարիայից, Բելառուսից, Թուրքիայից, Վրաստանից և Հայաստանից ավելի քան 40 երիտասարդ առաջնորդներ և հանրային կապերի մասնագետներ: 

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում 2014 թ. մայիսի 25-ից հունիսի 2-ն իրականացրեց «Be a creative entrePReneur» (Եղիր կրեատիվ ձեռնարկատեր) միջազգային ուսուցողական դասընթացը, որին մասնակցեցին Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հայաստանի 42 ներկայացուցիչ:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն (”Armenian PR Association” scientific-informational NGO) Դիլիջանում 2013 թ. օգոստոսի 15-ից 23–ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացրեց «VIRTrUrAL CROSSROAD» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցեցին 30 երիտասարդ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից և Իտալիայից: 
Բաժանորդագրվել
  • Facebook
  • YouTube
  • Instagram
  • Flickr
© 2020 ՀԱՅԿԱԿԱՆ ՓԻ ԱՐ  ԱՍՈՑԻԱՑԻԱ