top of page

Եկել է ժամանակը միավորվելու և քննարկելու հաղորդակցության ոլորտի ձեռքբերումներն ու մարտահրավերները։

Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանում իր բնույթով աննախադեպ PR քննարկում-հանդիպում՝ «Comm. Talk»։  Հաղորդակցության ոլորտը արագ է զարգանում. ժամանակակից մարտահրավերներին, ռազմավարությանն ու թրենդերին մշտապես տեղեկացված լինելու համար PR համայնքը պետք է միասնական լինի։

Comm. Talk-ը հարթակ է, որտեղ ոլորտի առաջատար և հեղինակավոր մասնագետները հնարավորություն կունենան փոխանցելու իրենց լավագույն փորձը, արձանագրելու խնդիրներն ու առաջարկելու լուծումներ։

Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, յուրօրինակ փորձ և պատրաստ եք կիսվել լսարանի հետ, ուրեմն մասնակցե՛ք «COMM. TALK»-ին։ Մեր դռները բաց են յուրաքանչյուրիդ առջև, պարզապես, մենք էլ մեր կանոններն ունեք։

Լսե՞լ եք 25-րդ կադրի մասին։ Վստահ ենք՝ այո՛։ Այս սկզբունքը հայտնի է հաղորդակցության մասնագետներին, չէ՞ որ արգելված կամ, այլ կերպ ասած, «ավելորդ» կադրն է ամենամեծ ազդեցությունը թողնում լսարանի վրա։ Մենք որոշել ենք կիրառել այդ տեխնոլոգիան «COMM. TALK»-ի ժամանակ։ Ո՛չ, կանոններ ու օրենքներ չենք խախտելու։ Պարզապես ելույթը պետք է կառուցված լինի «10 սլայդ 25 վայրկյանում» սկզբունքով։ Կարճ, բայց հստակ ուղերձից հետո տեղի կունենա պանելային քննարկում։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ բանախոսելու հնարավորություն կունենա 5 մասնագետ։ Յուրաքանչյուր բլոկում պանելային քննարկման տևողությունը կլինի 30 րոպե։ Մոդերատորի միջոցով հարցեր տալու հնարավորություն կունենա նաև հանդիսատեսը։

Comm.Talk 2025-ի թեմաներն են՝ 

  • Հաղորդակցության զարգացման միտումները Հայաստանում և աշխարհում

  • Թվային հաղորդակցություն

  • Ինֆլյուենսեր հաղորդակցություն

  • Հեղինակության կառավարում

  • Ռիսկերի կառավարում և ճգնաժամային հաղորդակցություն

  • Բրենդի կառավարում

Ի դեպ, եթե չեք գտնում ձեր նախընտրած թեման մեր ցանկում, կարող եք առաջարկել ինքներդ։ Գլխավոր նախապայմանն է, որ այն լինի արդիական, հետաքրքիր և տպավորիչ։

Պատրա՞ստ եք ընդունել այս մարտահրավերը։ Ուրեմն՝ միացե՛ք «COMM. TALK»-ին։

No events at the moment

PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page