ՀԱՅԿԱԿԱՆ PR
ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հարգելի գործընկերներ, երկրում արտակարգ դրությունով պայմանավորված, PRtalk-ը հետաձգվում է։ PR Talk-ի իրականացման օրվա մասին կհայտարարենք լրացուցիչ՝ պայմանավորված զարգացումներով։Առողջ եղե՛ք:
PR Тalk. եկել է ժամանակը միավորվելու և քննարկելու մեր ձեռքբերումներն ու առկա մարտահրավերները։
Հայկական Փի Ար ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանում իր բնույթով աննախադեպ PR քննարկում-հանդիպում՝ «PR Talk»։ Հաղորդակցության ոլորտը շատ արագ է զարգանում։ Ժամանակակից մարտահրավերներին, ռազմավարությանն ու թրենդերին մշտապես տեղյակ լինելու համար PR համայնքը պետք է միասնական լինի։
PR Talk-ը հարթակ է, որտեղ ոլորտի առաջատար մասնագետներն ու սկսնակները համագործակցելու, փորձի փոխանակման հնարավորություն կունենան։ Այն կօգնի բացահայտել լավագույն փորձը, ինչպես նաև արձանագրել խնդիրներն ու առաջարկել լուծումներ։
Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, յուրօրինակ փորձ և պատրաստ եք կիսվել լսարանի հետ, ուրեմն մասնակցեք «PR TALK»-ին։ Մեր դռները բաց են յուրաքանչյուրիդ առջև, պարզապես, մենք էլ մեր կանոններն ունեք։
Լսե՞լ եք 25-րդ կադրի մասին։ Վստահ ենք՝ այո՛։ Այս սկզբունքը հայտնի է բոլոր PR մասնագետներին, չէ՞ որ արգելված կամ այլ կերպ ասած «ավելորդ» կադրն է ամենամեծ ազդեցությունը թողնում լսարանի վրա։ Մենք որոշել ենք կիրառել այդ տեխնոլոգիան «PR TALK»-ի ժամանակ։ Ո՛չ, կանոններ ու օրենքներ չենք խախտելու։ Պարզապես ելույթը պետք է կառուցված լինի «10 սլայդ 25 վայրկյանում» սկզբունքով։ Յուրաքանչյուր թեմայի շուրջ ելույթի հնարավորություն կունենա 3 մասնագետ։ Ի դեպ, եթե չեք գտնում ձեր նախընտրած թեման մեր ցանկում, կարող եք առաջարկել ինքներդ։ Գլխավոր նախապայմանն է, որ այն լինի արդիական, հետաքրքիր և տպավորիչ։
Պատրա՞ստ եք ընդունել այս մարտահրավերը։ Ուրեմն՝ միացե՛ք «PR TALK»-ին։