• Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый

© 2016 "Armenian PR association" scientific-informational NGO

  • Facebook Чистый
  • Flickr - White Circle
  • White Twitter Icon
  • Google+ Чистый
  • LinkedIn Чистый
ARM

Հայկական Փի Ար ասոցիացիայի «PRactice» հանրային կապերի և հաղորդակցության գործակալությունը սիրով առաջարկում է իր ծառայությունները հանրության հետ բարիդրացիական հարաբերությունների ձևավորման և պահպանման համար։ 

PR

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հայկական Փի Ար ասոցիացիայի PR դպրոցը Հայաստանում գործող միակ հարթակն է, որը հնարավորություն է տալիս սովորել PR հիմունքներն ու վերապատրաստվել ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ։ 
 

Մենք առաջարկում ենք նաև անհատական կրթական ծրագրեր, որոնք կազմվում ենք անհատական կարիքների հիման վրա։  

PR 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրային կապերը երկարատև և պլանավորված աշխատանք է պահանջում։ Մենք մշակում ենք հաղորդակցության ռազմավարություն հաշվի առնելով անհատի / ընկերության թույլ և ուժեղ կողմերը։

ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ

PR

Մեր օրերում համացանցը դարձել է բոլորի և ամենքի ամենամոտ ընկերը։ Հաղորդակցությունը ևս տեղափոխվել է առցանց հարթակներ։ Մենք պատրաստ ենք առցանց հարթակում ապահովել ձեր հաղորդակցությունը և օգտագործելով արդի գործիքները ձևավորել առցանց, սկայան իրական բարիդրացիական հարաբերություններ ձեր և ձեր լսարանի միջև։

PR 

ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մենք սիրով տրամադրում ենք խորհրդատվություն ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական, մշակութային, առևտրային ոլորտներում գրագետ ներքին և արտաքին հաղորդակցություն իրականացնելու համար։ 

ՄԵԴԻԱ 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեդիա հարաբերությունները Հանրային կապերի փազլի կարևոր մասնիկներից է։ ԶԼՄ-ների հետ գրագետ և մասնագիտական հարաբերությունները նպաստում են ոչ միայն ճանաչվածության / տեղեկացվածության բարձրացմանը, այլև ձևավորում են հանրային կարծիք։

ԲՐԵՆԴԻՆԳ

Մենք ստեղծում ենք և առաջխաղացնում բրենդներ՝ ապահովելով հանրության շրջանում հեղինակության, բրենդին բնորոշ հատկանիշների ընկալումը։

ՀԱՏՈՒԿ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հատուկ միջոցառումների կազմակերպումը պահանջում է հատուկ մոտեցում։ Մեր թիմն ուրախ է առաջարկելու իր ծառայությունները կազմակերպելու ձեր հատուկ միջոցառումը՝ պահպանելով արարողակարգային բոլոր մանրուքներն ու ապահովելով միջոցառման հրապարակայնությունը։   

ՃԳՆԱԺԱՄԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Շատ դժվար է կերտել հեղինակությունը, սակայն այն կորցնելը մի քանի ակնթարթի գործ է։ Ճգնաժամ առաջանում է գրեթե բոլոր նախաձեռնություններում և շատ կարևոր է իրականացնել հակաճգնաժամային գրագետ հաղորդակցություն ճգնաժամը երբեմն մեղմելու, երբեմն չեզոքացնելու, իսկ երբեմն էլ դրանից առավելություններ ստանալու համար։

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մեսիջը հաճախ փոխվում է, երբ անցնում է մի քանի խողովակների միջով։ Մենք առաջարկում ենք լրատվության տարածում առաջին աղյուրից։ 
Գրագետ լրատվության միջոցով դուք կարող եք հասցնել ձեր ուղերձը հանրությանն առանց որևէ փոփոխության։

Ընտրեք Ձեզ հարմար ծառայությունը
arrow&v