top of page
VIRTrUrAL crossroad

Ուսուցողական ծրագրեր

կրությունը կարևոր է զարգացած և ժողովրդավարական պետություն ունենալու համար

2006 թվականից սկսած կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ երիտասարդների, հասարակական կազմակերպությունների, ուսանողների, մարզային երիտասարդական կառույցների համար: Ոսուցողական ծրագրի կարգախոսն է` «Սովորել` սովորեցնելով»: Ուսուցողական ծրագրի յուրաքանչյուր մասնակից մասնակցությունն է ունենում ընկերներին սովորեցնելու գործընթացում:

Կազմակերպության կողմից կազմակերպվել են տարաբնույթ քարոզարշավներ` Գրքի տոն ԵՊՀ-ում, Ամառային սերենադ, Սովորում ենք PR գործիքներ, Գրականությունն իրադարձություն, Հայաստանի մարզերի օրերը Երևանում, Հայաստանն առանց աղբի, Մայիսյան հաղթանակներ. «Երջանիկ երեխաներն առողջ ու հանդուրժող հասարակության գրավականն են» արտթերապիա: Համացանցը և մենք, Սփյուռքում առկա հիմնախնդիրները հանրային կապերի մասնագետների աչքերով, Ժուռնալիստիկան իբրև PR գործիք, Քաղաքական PR տեխնոլոգիաներ, ԶԼՄ-ների հետ հարաբերություններ, քաղաքական առաջնորդի հաղորդակցական հմտություններ, առաջնորդի կերպարի ստեղծում, բրենդինգ, Գովազդ. եթերային գովազդի առանձնահատկությունները, Սոցիալական մեդիա և PR, Գենդերային իրավահավասարության հիմնախնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում, Pr news, PR cocktail, Pr politic ուսուցողական ծրագրերի իրականացում:
2008 թվականին հրատարակվել է «Հանրային կապեր», իսկ 2014 թվականին` «Հանրային կապերը զանգվածային հաղորդակցության համակարգում» գրքերը, որոնք սկսնակ հանրային կապերի մասնագետների համար տեսական գիտելիքներ ստանալու մատչելի տեղեկատվություն են: Գրքերի հեղինակը Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանն է:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

bottom of page