top of page

PR դպրոցը հայտարարում է ընդունելություն



PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ:


PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝

•ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին,

•Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին,

•ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը,

•կիրառելու տեսական գիտելիքները գործնականում:


PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը:

Դասընթացների տևողությունը՝

•3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ):


Հանդիպումները կազմակերպվում են աշխատանքային օրերին, Ժամը՝ 12:00 -14:00։

Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ:

Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ:


PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 11-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար: Ընդունելության համար պետք է լրացնել հետևյալ հայտը։


Հարգանքով՝ Հայկական Փի Ար ասոցիացիա



Σχόλια


bottom of page