top of page

«Eventiada Awards» մրցանակաբաշխության զեղչված արժեքով հայտերի ընդունումը երկարաձգվել է




«Eventiada Awards 2024» հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխության զեղչված դրույքաչափով հայտերի ընդունմանը մնացել է ընդամենը 2 շաբաթ։ Ի դեպ, Հայկական Փի Ար ասոցիացիայի անդամներն ունեն հավելյալ 20% զեղչ։

 

Eventiada Awards-ը հաղորդակցության միջազգային խոշորագույն մրցանակաբաշխություններից մեկն է, որն ընդունում է հայտեր ռուսերեն լեզվով: 2011 թվականից մրցանակն ամփոփում է համաշխարհային բրենդների, առաջատար կորպորացիաների և կազմակերպությունների կողմից իրականացվող լավագույն նախագծերը։ Իր գոյության 12 տարիների ընթացքում մրցանակաբաշխությունն ընդհանուր առմամբ ստացել է ավելի քան ութ հազար հայտ 22 երկրից։ Ռուսաստանում մրցանակաբաշխությունը ներառված է HP2K ազգային վարկանիշի A աստիճանում:

 

Այս տարի «Eventiada» մրցանակաբաշխությունն անցկացվում է 13-րդ անգամ և պարգևատրում է ընկերությունների, կորպորացիաների, կազմակերպությունների, ինչպես նաև անհատների և ուսանողների կողմից իրականացված լավագույն նախագծերը: Լավագույն աշխատանքները կընտրվեն փորձագիտական ​​խորհրդի և մրցանակաբաշխության միջազգային ժյուրիի կողմից՝ արհեստական բանականության մասնակցությամբ։

 

Այս տարի մրցանակաբաշխությունը դիմումներ է ընդունում հետևյալ անվանակարգերում.

  • Անձնական նոմինացիաներ,

  • Գովազդ և մարքեթինգային հաղորդակցություն,

  • Կորպորատիվ և բիզնես հաղորդակցություն,

  • Կայուն զարգացում,

  • Երիտասարդական անվանակարգեր։


Մրցանակաբաշխության ժամանակացույցը.

  • Սեպտեմբերի 15՝ հայտերի ընդունման ավարտը զեղչված սակագնով

  • Սեպտեմբերի 30՝ դիմելու վերջնաժամկետ

  • Հոկտեմբերի 14 – 27՝ փորձագիտական ​​խորհրդի քվեարկություն և կարճ ցանկի որոշում

  • Հոկտեմբերի 28 – նոյեմբերի 10՝ ժյուրիի քվեարկություն և հաղթողների որոշում

  • Նոյեմբերի 19՝ կարճ ցանկի հրապարակում

  • Դեկտեմբերի 3՝ մրցանակաբաշխություն


2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի օգոստոսի 31-ն իրականացված նախագծերի հայտերն ընդունվում են մրցանակի պաշտոնական կայքում՝ www.eventiada.com:


Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում՝  դեկտեմբերի 3-ին, «Россия Сегодня» գործակալությունում։


Eventiada մրցանակաբաշխության կազմակերպիչներն են Orta Group-ը՝ Հայկական Փի Ար ասոցիացիայի, Ուզբեկստանի մարքեթինգի ասոցիացիայի (MAU), Ադրբեջանի գովազդային արվեստագետների միության, Բելառուսի կապի և շուկայավարման գործակալությունների ասոցիացիայի (ACMA), Մոլդովայի Հանրապետության գովազդային գործակալությունների ասոցիացիայի (AARM), Հասարակայնության հետ կապերի խորհրդատվական ընկերությունների ասոցիացիայի (AKOS), Ռուսաստանի հանրային կապերի ակադեմիայի (RAOS), Թվային շուկայի մասնագետների ոչ առևտրային ասոցիացիայի (ARDA), Ռուսաստանի բրենդինգային ընկերությունների ասոցիացիայի (ABKR), Ռուսաստանի էլեկտրոնային հաղորդակցությունների ասոցիացիայի (RAEC), Ռուսաստանի հաղորդակցությունների և կորպորատիվ լրատվամիջոցների տնօրենների ասոցիացիայի (ACMR) հետ համագործակցությամբ: Ոլորտային գործընկերներն են՝ Ռուսաստանի հաղորդակցային գործակալությունների ասոցիացիա (AKAR), Մարքեթինգային ծառայությունների ռուսական ասոցիացիա (RAMU):


Մրցանակաբաշխության տեղեկատվական գործընկերներն են ՏԱՍՍ-ը, AiF-ը, Sostav.ru-ն: Մրցանակաբաշխության արդյունքները հրապարակվում են «Կոմերսանտ» պարբերականում։


Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել հետևյալ հասցեով՝ org@eventiada.com

Comentarios


bottom of page