top of page

PR դպրոցը հայտարարում է 2016 թ.-ի 2-րդ հոսքի ընդունելություն



PR դպրոցի նպատակն է խթանել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանության կիրառմամբ: PR դպրոցը հնարավորություն է ընձեռում՝ • ծանոթանալու PR ոլորտում արձանագրված հաջողություններին և ձևավորված փորձին, • Հայաստանի և արտերկրի առաջատար մասնագետներից ստանալու գիտելիքներ հանրային կապերի, PR գործիքների և տեխնոլոգիաների մասին, • ուսումնասիրելու Հայաստանի տեղեկատվական դաշտը, խնդիրներն ու բացերը, • կիրառելու տեսական գիտելիքները գործնականում: PR դպրոցի լավագույն մասնակիցները կներգրավվեն PR երկարաժամկետ և կարճաժամկետ տեղական ու միջազգային ծրագրերի իրականացմանը: Դասընթացների տևողությունը՝ • 3 ամիս (շաբաթական 1 հանդիպում՝ 2 ժամ տևողությամբ): Մասնակցության համար նախատեսված է անդամավճար՝ 36.000 ՀՀ դրամ, որը մեկանգամյա է և վճարվում է դասընթացներից առաջ: Դպրոցը հաջողությամբ ավարտած մասնակիցներին շնորհվում են երկլեզու դիպլոմներ: PR դպրոցի ընդունելությունը բաց է մինչև սեպտեմբերի 15-ը: Սահմանափակ թվով մասնակից կընտրվի դասընթացներին մասնակցելու համար: Նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր լավագույնս կհիմնավորեն մասնակցության շարժառիթը: Հարգանքով՝ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ www.ArmPR.org, prarmenian@gmail.com, +37455090965


bottom of page