top of page

PR դպրոցում նշաձողը բարձր է


PR դպրոցը շարունակում է հյուրընկալել ոլորտում երկար տարիների փորձ ունեցող առաջատար մասնագետների: Այս անգամ դպրոցի հյուրն էր ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Դասընթացի շրջանակում երիտասարդները հարց ու պատասխանի միջոցով ստանում էին իրենց հուզող հարցերի պատասխաններն ու նորանոր գիտելիքներով զինվում: Երիտասարդների հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Հակոբյանը նշեց, որ մամուլի քարտուղարի աշխատանքը որքան գրավիչ, նույնքան էլ բարդ ու պատասխանատու գործ է: Վերջինս կարևորեց ԶԼՄ-ների հետ ճիշտ փոխհարաբերությունների ձևավորումը, քանի որ այսօր որոշ լրագրողներ խախտում են էթիկայի կանոններն ու հաճախ ներկայացնում իրականությանը չհամապատասխանող, աղավաղված տեղեկատվություն: Պարոն Հակոբյանը նաև մանրամասն ներկայացրեց՝ ի՞նչ գործառույթներ է կատարում Նախագահի մամուլի պատասխանատուն, ինչպե՞ս է կազմակերպվում այդ գործընթացը և մի քանի խորհուրդներ տվեց հանրային կապերի ապագա մասնագետներին: «Դպրոցի բանախոսներն ու ուսուցանողներն ընտրվում են ըստ իրենց հմտությունների և փորձառության, հաշվի ենք առնում լսարանի հետաքրքրությունները, իսկ դա հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել PR դպրոցի աշխատանքները: Մենք բարձր նշաձող ենք դրել, ստեղծել ենք թիմային, դրական մթնոլորտ, որտեղ գիտելիք փոխանցելու և ստանալու գործընթացը դառնում է հաճելի և խրախուսող»,- ներկայացնում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: Նշենք, որ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպության «Հանրային կապերի (PR) դպրոց» նախաձեռնությունը կարճ ժամանակահատվածում հեղինակություն ձեռքբերեց և հանրային կապերի ոլորտում ուսուցման նոր որակ բերեց: Այս եռամսյակում PR դպրոց ընդունվելու համար դիմել էր 128 հոգի, սակայն ընդամենը 17-ն են հնարավորություն ստացել մասնակցելու դասընթացներին:


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page