top of page

Ստեղծի՛ր քո կերպարը



«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-ից 23-ը կազմակերպում են «Ստեղծի՛ր քո կերպարը» ուսուցողական դասընթացը: Եռօրյա ուսուցողական դասընթացի նպատակն է երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին փոխանցել տեսական և գործնական գիտելիքներ PR գործիքների օգտագործման, գրագետ մեդիա հարաբերություններ ձևավորելու և հանրության ուշադրությունը հրավիրելու տեխնոլագիաների մասին: Դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր հետաքրքրված են իրենց կազմակերպության առաջխաղացմամբ և հանրայնացմամբ: Դիմելու վերջնաժամկետն է՝ 16.11.2015: Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտադիմումը հետևյալ հղմամբ՝ http://goo.gl/forms/W7GtzJgZS5 :


Kommentarer


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page