top of page

Մեր ջերմ ու բարի Երևանը Հայաստանի այցեքարտն է՝ արժանի սիրո և գնահատանքի. Աստղիկ Ավետիսյան



«Էրեբունի-Երևան 2797» տոնի նախօրեին մայրաքաղաքի մասին իր մտորումներն է մեզ հետ կիսել ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը

Ի՞նչ է Ձեր համար Երևանը

-Աշխատանքի բերումով հաճախակի եմ գործուղումների կամ միջազգային ուսուցողական ծրագրերի մեկնում և ընդամենը մեկ շաբաթ է հարկավոր, որ հասկանամ, թե ինչ է ինձ համար Երևանը, ինչքան եմ կարոտել իմ քաղաքը: Ընտանիքով ապրում ու արարում ենք Երևան քաղաքում և արևի քաղաք Երևանը միշտ ուղեկցում է մեզ: Մեր ջերմ ու բարի մայրաքաղաքն իր գիրկն է առնում բոլորին, դրական լիցքեր հաղորդում:

Ձեր կարծիքով մենք Երևանին տալի՞ս ենք այն ամենն , ինչին նա արժանի է:

-Ցավոք, հաճախ երևանցին չի գնահատում իր ունեցածը, բայց բավական է հայտնվի մի զբոսաշրջիկ և ամեն ինչ տակնուվրա է լինում. սկսում ես կողքից՝օտարի աչքով զննել մայրաքաղաքի յուրաքանչյուր անկյուն, ու հասկանում ես, թե որքան հրաշալի է մեր քաղաքը:

Երևանի ամենաջերմ անկյուններից մեկն ինձ համար Օղակաձև զբոսայգին է:

Օրերս Երիտասարդական ակումբների դաշնությունը և «Հայկական Փի Ար ասոցիացիա գիտատեղեկատվական ՀԿ Երևանի տոնին նվիրված նախաձեռնեցին և իրականացրեցին «Երևան՝ արևի քաղաք» նախաձեռնությունը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից և Ջավախքից հրավիրված երիտասարդական հասարակական կազմակերպությունների և ակումբների ներկայացուցիչներ: Բոլորիս սրտում գունեղ ու վառ Երևանն է, ինչն էլ արտահայտվեց կտավի վրա: Մեր ջերմ ու բարի Երևանը Հայաստանի այցեքարտն է՝ արժանի սիրո և գնահատանքի: Իդեպ, սրտանց մեր ողջ ընտանիքի անունից շնորհավորում եմ մեր քաղաքի ծննդյան տարեդարձը և ասում. Տոնդ շնորհավոր, մեր ջերմ ու բարի Երևան:

- See more at: http://analitik.am/news/view/178068#sthash.ozrYPdca.dpuf


Comments


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page