top of page

Դարթսի բարեգործական առաջնություն



Form_Head_Edited (1).jpg

Լավագույն հնարավորություն հանրային կապերի (PR), գովազդի, մարքեթինգի մասնագետների և լրագրողների համար: Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, «ADдыхай» շարժումը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» ԳՏՀԿ-ը և Հայաստանի դարթսի ‎‎‎ֆեդերացիան ս/թ մայիսի 9-ին կազմակերպում են դարթսի սիրողական բարեգործական մրցաշար: Ծրագիրը երկու նպատակ է հետապնդում. վերոհիշյալ ոլորտների մասնագետներին միմյանց հետ շփվելու, հետագա համագործակցության և համատեղ ծրագրեր մշակելու հնարավորության ընձեռում, ինչպես նաև մարզային երիտասարդական հետաքրքիր նախաձեռնությունների խրախուսում: Մասնավորապես, Երիտասարդական ակումբների դաշնությունը հայտարարել է երիտասարդական նախաձեռնությունների մրցույթ, որոնցից լավագույնները դարթսի մրցաշարի մասնակիցների կողմից ընտրվելու և հետագայում ֆինանսավորվելու են անդամավճարներից գոյացած գումարից: Նախաձեռնող խումբը կազմակերպելով նախատիպը չունեցող դարթսի մրցաշարը՝ հրավիրում է մարքեթինգի և գովազդի, լրատվության և հանրային կապերի ոլորտի մասնագետներին մասնակից դառնալու և իրենց լուման ունենալու մարզերի և գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև անցկացնելու անմոռանալի երեկո՝ միասին նշելով մայիսյան հաղթական օրը: Մասնակիցները հնարավորություն կունենան դարթսի վարպետության դասերի մասնակցել, լսել հաճելի երաժշտություն, ծանոթանալ գործընկերների հետ:

Վայրը՝ «Ժոկեյ» ռեստորան (Հովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի Կենտրոն): Հասցե՝ ք. Երևան, Չարբախ, Շիրակի 39, Մասնակցության վճարը՝ 4500 դրամ Մանրամասների համար զանգահարել 077105328, 094840919:

Դարթս (անգլ.՝ darts — նետեր) խաղ, որի մասնակիցները նետահարում են պատից կախված շրջանաձև թիրախը։ Խաղը ծնունդ է առել բրիտանական կղզիներում։

Մասնակցության համար պետք է լրացնել մասնակցության հայտը մինչև մայիսի 8-ը:


 
 
 

Comentários


PR association_logo.png

Հայկական Փի Ար ասոցիացիան Հայաստանում գործող հանրային կապերի և հաղորդակցության առաջատար կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին։

  • Facebook
  • Youtube
  • Instagram

© 2024 | Armenian PR Association

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պողոտա 4, 1/1

Հեռ.՝ 37410588768  Էլ. հասցե՝ office@armpr.org

bottom of page